Последние новости

Ջրականի շրջանից մեկ հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

Արցախի Ջրականի (Ջաբրայիլ) շրջանից այսօր հայտնաբերել և Ստեփանակերտ են տեղափոխել ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Նշվում է, որ որոնողական աշխատանքներն իրականացվել են Արցախի` Ադրբեջանի կողմից բռնազավթված հարավային թևում։ Զոհվածի ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում, դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Զինադադարից հետո` անցած 10 ամիսների ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1656 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են, տեղեկացնում է Sputnik Armenia:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ