Последние новости

Փորձագետը հայտնեց Հայաստանից գինու արտահանման զգալի աճի մասին

Նախորդ տարվա համեմատ Հայաստանից գինու արտահանման զգալի աճ է գրանցվում, ինչը շատ լավ է: Մենք դրական միտումներ ենք տեսնում: Այս մասին սեպտեմբերի 7-ին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ արտահանման աճը կազմում է առնվազն 35%, իսկ տարեվերջին ցուցանիշները կարող են բարձրանալ մինչև 45-50%: Միևնույն ժամանակ, կոնյակի և գինու արտադրության աճը կազմում է 15-40%:

«Կարելի է ասել, որ ոլորտը վերականգնվել է և ձգտում է աճի 25-30%-ի մակարդակում (մինչճգնաժամային շրջանի համեմատ-խմբ.)»,- նշեց նա:

Հարությունյանը բացատրեց, որ դեպի Ռուսաստան արտահանման մասնաբաժինը վերջին 20 տարիների ընթացքում աստիճանաբար նվազում է: Գինու դեպքում ռուսական շուկա արտահանման մասնաբաժինը 90%-ից նվազել է մինչև 65%, իսկ կոնյակի դեպքում` 98%-ից մինչև 90%:

«Արտահանումն ընդլայնվում է դեպի եվրոպական, ամերիկյան և չինական շուկաներ»,- հավելեց փորձագետը:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ