Последние новости

Ռուսաստանը և Բելառուսը կվերացնեն բոլոր քովիդային սահմանափակումները

Ռուսաստանը և Բելառուսը կվերացնեն ավիահաղորդակցության բոլոր քովիդային սահմանափակումները Միութենական պետության շրջանակներում, բելառուս գործընկերոջ՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:

«Ալեքսանդր Գրիգորևիչը դեռ չգիտի այն որոշման մասին, որը նոր է կայացվել կառավարական հանձնաժողովում՝ որոշվել է հանել ավիահաղորդակցությանը վերաբերող քովիդային բոլոր սահմանափակումները»,- ասել է Պուտինը: «Դուք ինձ այդ մասին չեք ասել»,- զարմացած ասել է Բելառուսի նախագահը, որից հետո շնորհակալություն է հայտնել իր ռուս գործընկերոջը: «Մինչ այս քովիդային սահմանափակումների ներդրումը, մեզ մոտ շաբաթական ավելի քան 200 թռիչք էր լինում, այժմ 36-ն են: Չեմ կարծում, թե նախաքովիդային մակարդակը երկու օրում կվերականգնվի, դա կախված է շուկայից, բայց կարծում եմ՝ այս գործընթացը արագ կընթանա»,- նշել է Պուտինը, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ