«Հրապարակ»․ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ԳՈՐԾԻ ԵՆ ԱՆՑԵԼ, ՓՈՐՁԵԼՈՒ ԵՆ ՉԵԶՈՔԱՑՆԵԼ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ԱՋԱԿԻՑՆԵՐԻՆ
«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիսի կալանավորված քաղաքապետ Առուշ Առուշանյանի առաջադրումը Գորիսի համայնքապետի ընտրություններում, ցայտնոտի մեջ է գցել իշխանություններին: Նիկոլ Փաշինյանի հրահանգով իրավապահները գործի են անցել, փորձելու են չեզոքացնել Առուշանյանի աջակիցներին:
Առաջին ծիծեռնակներն արդեն նկատելի են, նախօրեին մոտ մեկ տասնյակից ավելի գորիսեցիների խուլիգանության մեղադրանք է առաջադրվել, այդ թվում՝ համայնքապետարանի աշխատակիցներ, Առուշանյանի մերձավորներ:
Չգիտես ինչու, հիշել են ապրիլի 21-ին Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցը և սյունյաց «ողջույնների» ու ձվերով Փաշինյանի մեքենային հարվածելու համար մեղադրանք են առաջադրել։ Զրահապատ մեքենային ձվով հարվածելու հետևանքով, ըստ մեղադրանքի, 24 մլն դրամի վնաս են պատճառել։
Թե ինչպես են հաշվել վնասի չափը, ոչ ոք չգիտի։ Սյունիքի մեր աղբյուրների փոխանցմամբ, Առուշանյանի ընկերական և բարեկամական շրջապատը խոշորացույցի տակ է, առաջիկայում նոր որս են սկսելու»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.