Սի Ցզինպին. Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առճակատումը կվտանգի ամբողջ աշխարհին
Պեկինի և Վաշինգտոնի միջև հակամարտությունը կարող է վտանգել ոչ միայն երկու երկրներին, այլև ամբողջ աշխարհին: Այս մասին այսօր ասել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցում: Այս մասին գրում է Tass-ը։
«Չին-ամերիկյան համագործակցությունը օգուտ կբերի երկու կողմերին և ամբողջ աշխարհին: Չինաստանի և ԱՄՆ-ի առճակատումը կվտանգի երկու երկրներին և ամբողջ աշխարհին»,- մեջբերում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
«Որոշ ժամանակ Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը հանգեցրել է չին-ամերիկյան հարաբերություններում լուրջ դժվարությունների: Դա չի համապատասխանում երկու երկրների ժողովուրդների հիմնարար շահերին և աշխարհի բոլոր պետությունների ընդհանուր շահերին»,- ավելացրել է Չինաստանի նախագահը։
Նա նշել է, որ ոչ միայն երկու երկրների, այլև ամբողջ աշխարհի ճակատագիրը կախված է նրանից, թե կարո՞ղ են Չինաստանն ու ԱՄՆ-ը բարելավել հարաբերությունները:
«Սա դարի հարցն է, որին պետք է պատասխանեն երկու պետությունները», - ասել է Սի Ցզինպինը:
Նրա խոսքով՝ Պեկինը և Վաշինգտոնը պետք է քաղաքական կամք և պատասխանատվություն ցուցաբերեն և իրենց հարաբերությունները հնարավորինս արագ վերադարձնեն բնականոն զարգացման ուղի:
Պեկինը պատրաստ է երկխոսության մեջ ներգրավվել Վաշինգտոնի հետ կլիմայի փոփոխության և կորոնավիրուսային պանդեմիայի դեմ պայքարում, ինչպես նաև տնտեսության վերականգնման և համաշխարհային խնդիրների լուծման գործում, ասել է Սի Ցզինպինը, տեղեկացնում է Panorama.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 09:55
В Армении агрессивная налоговая политика никак не согласуется со стагнирующей экономикой страны. Такую точку зрения в беседе со Sputnik Армения выразил бывший председатель Комитета по госдоходам Давид Ананян.
-
2025-06-07 09:40
Интервью с представителем интересов армянских пленных в ЕСПЧ, адвокатом Сирануш Саакян.
-
2025-06-07 09:35
Интервью с экспертом по военно-политическим вопросам, доктором политических наук Михаилом Александровым.
-
2025-06-07 09:09
Первый на Южном Кавказе железнодорожный контейнерный терминал "Тбилиси драй (сухой) порт" открыт в соседней Грузии, хотя он и уступает по техническим мощностям проекту в армянском Гюмри. Что стало с армянским проектом "сухой порт", мы поинтересовались у бизнесмена и бывшего советника министра экономики Армении Шарля Маласа и выяснили, что проект "заморожен". Как все начиналось