Последние новости

Թևոնյան․ Տիգրանաշենի հանձնման հետ կապված լուրերը մտացածին են

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը վստահեցնում է` Տիգրանաշենի հանձնման լուրերը, որոնց հետ էլ կապում են իր աշխատանքից ազատման դիմում գրելը, իրականությանը չեն համապատասխանում։ Նա այս մասին գրել է Արարատի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում։

Երեկ Թևոնյանի օգնական Քրիստինե Պողոսյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

«Մամուլում, տարբեր սոցիալական հարթակներում հրաժարականիս տարբեր վարկածներ են առաջ քաշվում, որոնցից մեկն այն է, որ «ստորագրվել է Տիգրանաշենի հանձնման փաստաթուղթ, ինչն էլ հրաժարականիս առիթ է ստեղծել»: Պաշտոնապես հայտարարում եմ՝ Տիգրանաշենի հանձնման հետ կապված լուրերը մտացածին են, նման բան երբևէ չի քննարկվել և չի քննարկվի, խնդրում եմ զերծ մնալ կեղծ ու անհիմն շահարկումներից»,–ասում է Թևոնյանը։

Ի դեպ, Թևոնյանի ազատման դիմումը վարչապետը դեռ չի ստորագրել, իսկ Թևոնյանն էլ այդպես էլ չի հայտնել դիմում գրելու պատճառների մասին։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ