Последние новости

ԵՄ երկրներ գնացող Հայաստանի քաղաքացիների նոր սահմանափակումներ չեն գործում

Եվրոպական միության ոչ մի երկիր այս պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար մուտք գործելու սահմանափակումներ չի ավելացրել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասացին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

«Այս պահին սահմանափակումներ Եվրոպական միություն երկրներ գնացող ՀՀ քաղաքացիների համար չեն գործում։ Թռիչքներն իրենց հունով ընթանում են, ոչինչ դեռ չի փոխվել»,- տեղեկացրին քաղավիացիայից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրոպական Միության խորհուրդը Հայաստանին հեռացրել է «անվտանգ երկրների» ցանկից։

Այս երկրներից ուղևորությունները դեպի ԵՄ ենթակա են ժամանակավոր սահմանափակման:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ