Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի
2021 թվականի սեպտեմբերի 24-ին` ժամը 11:00-ին, Ազգային ժողովը` կառավարության նախաձեռնությամբ, արտահերթ նիստ կգումարի։ Որոշումն ընդունվել է ՀՀ ԱԺ խորհրդի այսօրվա նիստում։
Օրակարգում երկու հարց է` «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքներում կառավարության առաջարկած նախագծերի քննարկումը։
Փոփոխությունները, գործադրի հիմնավորմամբ, պայմանավորված են 2016թ–ին մեկնարկած ու մինչ օրս չավարտված համայնքների խոշորացման գործընթացով։
2016 թվականի փետրվարի 14-ից ի վեր ՀՀ 486 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է թվով 54 խոշորացված համայնք: Միավորված համայնքներում իրականացվել են ներդրումային ծրագրեր՝ ԱՄՆ ՄԶԳ (8.6 մլն ԱՄՆ դոլար) և Շվեյցարական դաշնային զարգացման գործակալության (2,3 մլն ԱՄՆ դոլար) ֆինանսավորմամբ:
ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող ծրագիրը նախատեսված է ավարտել 2022թ.–ի հունիսի 30-ին: Ծրագրի ընդհանուր արժեքը 9.39 մլն դոլար է, որից 8.6 միլիոնը դրամաշնորհն է, իսկ 786 հազարը ներդրվելու է համայնքների կողմից:
ԱԺ ներկայացված նախագծով նախատեսվում է խոշորացնել Արագածոտնի մարզի 69, Արարատի մարզի 105, Արմավիրի մարզի` 82, Գեղարքունիքի մարզի` 62, Լոռու մարզի` 43, Կոտայքի մարզի` 30, Շիրակի մարզի ` 40, Վայոց Ձորի մարզի` 5, Տավուշի մարզի 3 համայնքներ։ Միավորման արդյունքում ձևավորվելու է թվով 37 համայնք: Բացի այդ նախատեսվում է Սյունիքի մարզի Կապան համայնքի բնակավայրերի ցանկը լրացնել Ըրկենանց գյուղով: Այդ առաջարկությունը ստացվել է Կապան համայնքի ղեկավարից։
Նորաստեղծ համայնքներում օրենքի փոփոխությունների հաստատումից հետո կնշանակվեն համայնքի ավագանու նոր` արտահերթ ընտրություններ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 19:56
Президент США Дональд Трамп заявил, что представители иранских властей звонят ему с просьбой заключить соглашение по ядерной программе Тегерана.
-
2025-06-13 19:55
Международный аэропорт "Звартноц" принял три рейса иностранных авиакомпаний, запросивших вынужденную посадку. Об этом Sputnik Армения сообщили в Комитете гражданской авиации.
-
2025-06-13 19:53
Совет безопасности ООН сегодня соберется на внеочередное заседание в связи с израильской атакой на Иран. Об этом сообщил постпред России при ООН Дмитрий Полянский.
-
2025-06-13 19:48
Учитывая ситуацию, сложившуюся в Иране, призываем граждан РА, находящихся на территории ИРИ, сохранять бдительность, следовать официальным инструкциям, а в случае возникновения чрезвычайной ситуации обращаться в посольство по адресу электронной почты ([email protected]), страницам в социальных сетях (Facebook, Instagram), а также по следующим телефонным номерам - +98 21 66704833, мобильный: +989053774966.