«Քաղպայմանագիրն» արդեն երրորդ անգամ հավանության չարժանացրեց հանձնաժողովի փոխնախագահի ընդդիմության թեկնածուին
«Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը, հենվելով Դ’Օնդտի բանաձեւի վրա, արդեն երրորդ անգամ պաշտպանության եւ անվտանգության մշտական խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնին առաջադրեց Արթուր Ղազինյանի թեկնածությունը։ Այս մասին Ազգային ժողովում, պաշտպանության եւ անվտանգության մշտական խորհրդարանական հանձնաժողովի արտահերթ նիստում, փոխնախագահի ընտրության հարցի քննարկման ընթացքում, սեպտեմբերի 13-ին ասաց հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Հանձնաժողովի անդամները անդրադարձան բազմաթիվ թեմաների եւ հարցերի, որոնք արդեն քննարկվել էին նախորդ երկու նիստերի ընթացքում։
Ղազինյանի թեկնածության քննարկումն անցավ փոխադարձ մեղադրանքների եւ քննադատության մթնոլորտում։ Այսպես, հերթական անգամ խորհրդարանական հանձնաժողովի՝ ԱԺ-ում կառավարող մեծամասնությունը ներկայացնող անդամները հայտարարեցին իրենց դիրքորոշման եւ, մասնավորապես, այն մասին, որ չեն ցանկանում պաշտպանել Ղազինյանի թեկնածությունը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քվեարկությունն իմ թեկնածության դեմ զգալիորեն կապված էր հանցագործության կատարման մասին իմ հաղորդման հետ։ Խոսքը, մասնավորապես, պետական դավաճանության մասին է»,- ասաց Ղազինյանը։
Արդյունքում՝ Ղազինյանի թեկնածությունը նորից հավանութան չարժանացավ։ Խորհրդարանական ընդդիմությունը՝ հանձին «Հայաստան» խմբակցության, պետք է նոր թեկնածու ներկայացնի։ Նշենք, որ ընդդիմությունը պաշտպանության եւ անվտանգության մշտական խորհրդարանական հանձնաժողովում ներկայացված է ընդամենը 4 պատգամավորով։ Նրանցից երեքը «Հայաստան» խմբակցությունից են, մեկը՝ «Պատիվ ունեմ»-ից։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-30 06:30
В эти дни широко распространился в Сети и стал предметом обсуждения текст выступления предстоятеля епархии ААЦ стран Балтии архиепископа Вазгена Мирзаханяна по случаю визита премьер-министра Армении Никола Пашиняна в Таллин. Наши усилия наконец увенчались успехом, и нам удалось связаться и получить определенные разъяснения от архиепископа Вазгена.
-
2025-04-30 06:25
Прошло более 18 месяцев с тех пор, как мой клиент Рубен Варданян был задержан Азербайджаном. Преданный армянский христианин, уважаемый филантроп и бизнесмен Рубен был взят в качестве политического заключенного в сентябре 2023 года. Об этом сегодня, 29 апреля, в ходе слушаний в Комиссии по правам человека Тома Лантоса Конгресса США заявил международный консультант Рубена Варданяна по правовым вопросам Джаред Генсер.
-
2025-04-30 06:23
Азербайджан использует мирный процесс с Арменией, чтобы избежать ответственности за нарушение прав человека. Об этом сегодня, 29 апреля, в ходе слушаний в Комиссии по правам человека Тома Лантоса Конгресса США заявила директор программы России и Евразии Национального фонда по развитию демократии Мириам Ланской.
-
2025-04-30 06:19
Уверен, что президент Алиев приложил немало усилий, чтобы создать во всем мире имидж государственного деятеля, миротворца и лидера в межрелигиозном диалоге. На самом деле он диктатор, который правит железным кулаком с 2003 года. Об этом сегодня, 29 апреля, в ходе слушаний в Комиссии по правам человека Тома Лантоса Конгресса США заявил международный консультант Рубена Варданяна по правовым вопросам Джаред Генсер.