Ծառայելու ժամանակ հիվանդություն ձեռք բերած նախկին զինվորներին անվճար չեն բուժում. ՄԻՊ
Ծառայության ընթացքում հիվանդություն ձեռք բերած նախկին զինծառայողները չեն օգտվում անվճար բուժօգնությունից: Նման հայտարարություն է արել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` հավելելով, որ բողոքներ է ստացել այդ առնչությամբ։
Թաթոյանն ուսումնասիրել է խնդիրը և պարզել` անվճար բուժօգնությունից չեն օգտվում մի շարք զինվորներ։
Այսպիսով, անվճար բուժօգնությունից չեն օգտվում պարտադիր ժամկետային ծառայություն անցած այն քաղաքացիները, որոնք ծառայության ընթացքում ձեռք են բերել հիվանդություն, որը հիմք չի հանդիսացել նրանց ոչ պիտանի ճանաչելու համար, սակայն զորացրվել են ժամկետը լրանալու կապակցությամբ։
Բացի այդ, անվճար բուժօգնությունից չեն օգտվում նաև պարտադիր ժամկետային ծառայություն անցած այն քաղաքացիները, որոնց ծառայության ընթացքում ցուցվել է բժշկական օգնություն, սակայն ծառայության ընթացքում այն չի իրականացվել։
Անվճար բուժում չեն ստանում նաև ծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված այն անձինք, որոնք հաշմանդամության կարգ չունեն, ինչպես նաև այն պայմանագրային զինվորները, որոնք ծառայությունից արձակվել են կադրերի տրամադրության տակ գտնվելու ժամկետը լրանալու կապակցությամբ, սակայն հիվանդությունը ձեռք են բերել ծառայության ընթացքում:
ՀՀ ՄԻՊ–ը նաև ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր է առաջարկել։ Մասնավորապես, նրա դիրքորոշմամբ՝ հարցի ամբողջական լուծման համար անհրաժեշտ է օրենսդրական հստակ կարգավորումներ կատարել և վերոհիշյալ զինծառայողներին, որոնք այժմ անվճար բուժօգնությունից չեն օգտվում, տրամադրել այն։
Գործող օրենսդրության պատճառով մարդիկ անընդհատ խոչընդոտների առաջ են կանգնում: Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկներ կուղարկի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, այդ թվում ոլորտային հանձնաժողովներ և խմբակցություններ, ինչպես նաև պաշտպանության և արդարադատության նախարարություններ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).