ԿՈՂՈՊՈՒՏ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎՈՎ
Հայաստանում ամբողջական պատվաստում է անցել 120 հազար 443 քաղաքացի: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ սեպտեմբերի 12-ի դրությամբ ընդհանուր առմամբ կատարվել է 335 հազար 721 պատվաստում: Առաջին դեղաչափը ստացել է 215 հազար 278 քաղաքացի, հայտնում է Sputnik Արմենիան։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. նախ նշենք, որ Հայաստանում 335 հազար մարդ պատվաստվել է 4 ամսվա ընթացքում: Գործընթացը մեկնարկել է ապրիլի 15-ին։ Այժմ առնվազն նույնքան մարդ պետք է պատվաստում անցնի ընդամենը երկու շաբաթվա ընթացքում։ Եվ այստեղ, բացի ամենից, թաքնված է կողոպուտի պարզ սխեմա։ Կողոպտիչի դերում հանդես է գալիս պետությունը, իսկ կողոպտում է նա աշխատավորներին։ Ընդ որում այդ թալանի մասին հանդիսավորությամբ ծանուցվում է։
Այս տարվա հուլիսին ՊԵԿ-ը վերամբարձորեն հաղորդեց հերթական ռեկորդի մասին։ Իբր՝ հետխորհրդային պատմության մեջ առաջին անգամ երկրում գրանցված է 643 հազար աշխատող, եկամտահարկ վճարող քաղաքացի։ Մինչդեռ, ինչպես հայտնի է, հոկտեմբերի 1-ից այդ աշխատող քաղաքացիները չեն կարող ներկայանալ աշխատավայր՝ չներկայացնելով պատվաստման վկայական կամ կորոնավիրուսի վճարովի տեստի բացասական արդյունք։
Եթե այսօրվա դրությամբ պատվաստման է ենթարկվել 335 հազար մարդ, որոնց մի մասը օտարերկրացիներ են, մի մասը՝ պաշտոնապես գործազուրկ մարդիկ, ապա պարզ է, որ 2 շաբաթվա ընթացքում անհրաժեշտ է պատվաստել 350-ից մինչև 400 հազար պաշտոնապես աշխատող քաղաքացիների: Այսինքն՝ շաբաթական 200 հազար մարդ։ Թե որքանով է դա իրագործելի, կարելի է դատել հետևյալ թվերով. վերջին շաբաթվա ընթացքում, ավելի ճիշտ՝ սեպտեմբերի 5-ից մինչև 12-ը, պատվաստվել է ընդամենը 32 հազար մարդ: Այսինքն այսօր պատվաստումների տեմպը 6 անգամ ցածր է անհրաժեշտից։ Հոկտեմբերի սկզբին 400 հազար քաղաքացիների պատվաստած լինելու համար պետք է օրական ցուցանիշը հասցնել 23 հազարի, մինչդեռ այդ ցուցանիշը (միջինը) այժմ չի գերազանցում 5 հազարը:
Փաստորեն, իշխանությունն ի սկզբանե ընտրել է աշխատողների համար սահմանված պարտավորության ժամկետը (հոկտեմբերի 1)՝ վստահ լինելով, որ ֆիզիկապես անհնար է լուծել նման քանակի քաղաքացիների զանգվածային պատվաստման խնդիրը։ Նույնիսկ եթե բոլորը վազեն բուժհաստատություններ՝ պատվաստվելու։ Եթե հիմք ընդունենք պատվաստման գործընթացի ներկայիս տեմպը, ապա մնացած երկու շաբաթվա ընթացքում հնարավոր է պատվաստել առավելագույնը 100 հազար մարդու: Մնացած բոլոր աշխատողները (առնվազն 250-300 հազար) հոկտեմբերի 1-ին օբյեկտիվորեն կկանգնեն պարզ ընտրության առջև. կա՛մ զրկվել աշխատանքից, կա՛մ վճարովի տեստ անցնել։ Ըստ էության, թալանի այդպիսի սխեմա հորինելու համար առանձնակի խելք պետք չէ։ Ամեն ինչ նողկալիության աստիճան պարզ է։
Փոխարենը՝ գոնե մի քիչ ուղեղ, մի քիչ խիղճ ու քիչ պակաս ագահություն է պետք ներկայիս իրավիճակը վերլուծելու, որոշակի կանխատեսումներ կատարելու և, հստակ պատկերացնելով իրադրությունը, դրակոնային միջոցների կիրառումը գոնե մեկ-երկու ամսով հետաձգելու համար։ Բայց, ինչպես ասում են, այն, ինչ չկա՝ չկա (ուղեղ և խիղճ): Եվ, համապատասխանաբար, հոկտեմբերի 1-ից երկրի հարյուր հազարավոր քաղաքացիներ, այսպես թե այնպես, դատապարտված են համաճարակաբանական տեսանկյունից անիմաստ վճարովի տեստավորման, կրելով ֆինանսական խոշոր կորուստներ՝ իշխանության ընչաքաղցությունը բավարարելու համար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 09:36
В Армении люди живут лучше, учитывая инфляцию, их уровень жизни вырос примерно на 50%, — заявил премьер-министр Никол Пашинян в парламенте, передает Aysor.am. «Однако это, конечно, не значит, что люди довольны своей жизнью в Армении», — отметил он. По словам Пашиняна, люди хотят жить лучше, потому что видят, что в сегодняшней Армении это возможно. «Это очень важный факт, но мы считаем, что улучшения пока недостаточно, чтобы быть полностью удовлетворёнными уровнем жизни, поэтому наша задача — обеспечить удовлетворённость, что является масштабной проблемой», — сказал он. Также премьер-министр подчеркнул, что удовлетворённость жизнью тесно связана с государственным бюджетом.
-
2025-06-05 10:04
Ужесточенные санкции в отношении России, в том числе за счет применения рестрикций против третьих стран, готовы, необходимо лишь утвердить соответствующий законопроект в Конгрессе США и получить одобрение президента Дональда Трампа. Об этом заявил спецпосланник американского лидера по Украине Кит Келлог, передает ТАСС.
-
2025-06-04 10:09
Благодаря бдительности инспекторов отдела пограничного контроля Гогаван-Привольное Инспекционного органа безопасности продуктов питания на пограничном пункте пропуска Гогаван был выявлен и приостановлен ввоз в Армению живых животных неизвестного происхождения, сообщает пресс-служба регулятора, передает АРКА. Проверка сопроводительных документов партии перевозимых животных, в частности ветеринарных сертификатов, вызвала подозрения в том, что они фальшивые. Россельхознадзор подтвердил, что никаких документов на данную партию телят (205 голов) структура не предоставляла. В ведомстве указали, что непосредственной функцией регулятора является проверка сопроводительных документов всех импортируемых и экспортируемых животных: животные неизвестного происхождения подлежат возврату или уничтожению. Особенно с учетом официально подтвержденных фактов вспышки ящура SAT2 в соседних странах ввоз любой партии животных неизвестного происхождения в Армению будет приостановлен.
-
2025-05-31 09:46
В настоящее время осуществляется постепенный процесс нормализации отношений Турции с Арменией. Об этом заявил президент Турции Реджеп Тайип Эрдоган, отвечая на вопросы журналистов на борту самолета по возвращении из Азербайджана, передает Анадолу. "По достижении мира и нормализации мы увидим, что наши страны выиграют от этого",- заявил политик. Эрдоган добавил, что Турция ожидает от Ирана поддержки шагов относительно так называемого Зангезурского коридора, которые, по его словам, послужат миру, стабильности и развитию в регионе.