ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԵՐԱԾԵԼ ԵՆ ԳՐՈՇԱՆՈՑ ԱՊՐԱՆՔԻ
Նման որոշումները ենթադրում են պատասխանատվություն դավաճանության համար
ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածը (1-ին կետ) նշում է, որ « Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով»:
Միջազգային իրավունքում չկա միակողմանի զիջումների մասին դրույթ, այդ իրավունքը բացառում է ուժի կիրառումը, մինչդեռ իշխող ռեժիմը միակողմանի կարգով որոշումներ է ընդունում տարածքային զիջումների մասին, չունենալով դրա իրավունքը: Այդ մասին, մասնավորապես, հայտարարեց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արամ Օրբելյանը։
Փաշինյանը միանձնյա որոշում է կայացրել Կավսականն ու Սանասարը Հայաստանից օտարելու, ինչպես նաև Գորիս-Կապան ճանապարհահատվածի պատկանելության մասին: Այդ որոշումները հակասում են ոչ միայն Սահմանադրությանը և միջազգային իրավունքի նորմերին, այլև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը: Ըստ այդ հայտարարության, հակամարտող կողմերի զինված ուժերը պետք է մնան այն դիրքերում, որտեղ եղել են փաստաթղթի ստորագրման պահին: Կապիտուլյանտը միանձնյա որոշումներ կայացրեց տարածքային զիջումների մասին։ Այդ որոշումները հիմնավորված են միայն «բանավոր ընկալմամբ»։ Այլ հիմնավորումներ չկան։
Նման որոշումները ենթադրում են պատասխանատվություն պետական շահերի դավաճանության համար։ Սահմանադրության 6-րդ հոդվածը (կետ 1-ին) սահմանում է, որ «պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»: Ո՞վ է լիազորել վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդուն միանձնյա հանձնել տարածքները՝ այնուհետ վկայակոչելով 2010թ. ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը, մինչդեռ պարտավոր է առաջնորդվել «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մասին» օրենքով: Մասնագետները միաձայն խոսում են պետական սահմանի մասին օրենքը վարչատարածքային բաժանման մասին օրենքով փոխարինելու անհնարինության մասին։ Ռեժիմն իր հերթին ծրագրում է փոփոխություններ մտցնել այդ օրենքում, նախագիծն արդեն ուղարկվել է խորհրդարան։
«Հենց որ ադրբեջանցիները առաջ են շարժվում...»
Օրբելյանի հավաստմամբ, պետական սահմանը չի կարող կիսել ջրային ռեսուրսները, ինչպես դա տեղի է ունենում Սյունիքի Սև լճում, անցնել արոտավայրերով, ինչպես նաև տների միջով, ինչպես դա տեղի ունեցավ Շուռնուխում Ստեփան Մովսիսյանի տան պարագայում: Ի դեպ, Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցի զավթիչների ոստիկանական կետը տեղակայվել է Սեյրան Օհանջանյանի տանը։
Ըստ Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի հայտարարության, Սև լճի տարածքում ադրբեջանցի զավթիչները պատրաստվում են ձմեռել, նոր շինություններ են կառուցվում, տաքացվում հները. լեռներում ձմեռը շուտ է գալիս: Ուրեմն ինչպե՞ս վերաբերվել պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի այն հայտարարությանը, թե սահմանը խախտած յուրաքանչյուր ոք ոչնչացվելու է։ Այդ հայտարարությունից հետո ադրբեջանցի բռնազավթիչները Սյունիքի և Գեղարքունիքի տարածքում է՛լ ավելի են լկտիացել։ «Հենց որ ադրբեջանցիները առաջ են շարժվում Հայաստանի տարածքով, միանգամից պարզվում է, թե դա իրենց տարածքն է»,- փաստում է Օրբելյանը։ Իսկ Փաշինյանը Հայաստանի ամենաբարձր ամբիոնից խոսում է Խորհրդային Ադրբեջանի սահմանների մասին…
Իրավաբանի համար անհասկանալի է, թե ինչու իշխանությունը չի խոսում ադրբեջանցիների կողմից ինքնիշխան Հայաստանի տարածքի բռնազավթման մասին, փոխարենը՝ ԱԱԾ-ի հայտարարության մեջ գործածվում է Որոտանի ադրբեջանական անվանումը։ Բարձր տեխնոլոգիաների նախարար Վահագն Խաչատրյանը և պաշտոնատար այլ անձինք ասում են, թե Որոտանը Հայաստան չէ։ Նման արտահայտությունները Օրբելյանը որակեց որպես հանցագործություն։ «Փաշինյանն իրավունք չունի ասելու, թե դա մեր տարածքը չէ»,- ընդգծեց նա: Ժամանակն է հիշեցնել դավաճանության դասական նմուշ դարձած փաշինյանական այն հայտարարությունը, թե «Սյունիքում սերունդ ա մեծացել, որը չի տեսել, որ էնտեղ Ադրբեջան ա եղել»։ Դե, այդքանից հետո ո՞նց չլկտիանան զավթիչները։
Նրանք է՛լ ավելի կլկտիանան ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ղեկավարող նախկին դիջեյ Էդուարդ Աղաջանյանի հայտարարությունից հետո. սեպտեմբերի 14-ին նա ասաց լրագրողներին, թե Գորիս-Կապան ճանապարհահատվածի ոստիկանական կետը գտնվում է Խորհրդային Ադրբեջանի տարածքում: Ամերիկյան «Ազատություն» ռադիոկայանի հայկական խմբագրությունն ակտիվորեն վկայակոչում է հայկական քաղաքների և գյուղերի ադրբեջանական անվանումները:
Նիկոլը երկրի հետ վարվում է ինչպես իր մասնավոր դուքանի
Բանն այնտեղ է հասել, որ ռեժիմը տարածքային հարցերը լուծում է օրինական և իրավական նորմերի շրջանցումով, ինչպես «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» կինոկատակերգությունում։ Նիկոլն այդ ֆիլմից փոխ էր առել «թագավորն իսկական չէ» արտահայտությունը՝ նկատի ունենալով նախագահ Արմեն Սարգսյանին։
Այսօր նա իրեն պահում է կեղծ տիրակալի պես, որն օտարերկրյա դեսպանին հեշտությամբ զիջեց «Կեմսկի վոլոստը»։ Նիկոլը երկրի հետ վարվում է ինչպես խուլ գյուղում գտնվող իր մասնավոր դուքանի, որը կարելի է խլել՝ վախեցնելով տիրոջը հրացանով։ Ինչի՞ հիման վրա:
Մեր աչքի առաջ ամեն օր ու ամեն րոպե հանցագործություն է կատարվում երկրի և ժողովրդի դեմ, իսկ ժողովուրդը համբերատար սպասում է Նիկոլի խոստացած կուշտ կյանքին։ Ժողովրդի հետ ընդհանրապես ինչ-որ տարօրինակ բան է կատարվում։ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին մի առավոտ պարզվեց, որ մի շարք սուպերմարկետներում կտրուկ թանկացել է պանիրը։ Եվ չնայած իրավիճակը թելադրված էր վրացական շուկայում առկա դեֆիցիտով, հարցի շուրջ հենց նույն օրը այնպիսի աղմուկ բարձրացրեցին, որ Քոչարյանը միջամտեց և գները վերադարձան նախկին մակարդակին։ Այսօր առաջին անհրաժեշտության ապրանքների գների հետ կապված իրավիճակը կարելի է բնութագրել որպես սանձարձակություն, և դրա վերջը չի երևում, գներն աճում են թթխմորի պես, և սա ձեզ համար շաքարավազի ավանդական թանկացումը չէ մուրաբաների սեզոնում, սա բացարձակ կամայականություն է:
Իսկ ժողովուրդը լռո՛ւմ է։ Այնպիսի տպավորություն է, թե հայերը 44-օրյա պատերազմում պարտվելուց հետո չեն միջամտում իրենց իսկ գործերին։ Սեպտեմբերի 12-ի ժամը 12-ից ադրբեջանցիները վերահսկում են Գորիս-Կապան ճանապարհահատվածը, իշխանական քարոզչամեքենան խոսում է հայկական ճանապարհի «ադրբեջանական հատվածի» մասին, բայց ոչ ոք դուրս չի գալիս փողոց՝ ի նշան բողոքի: Այդ ինչպե՞ս է դա դարձել «ադրբեջանական հատված»։ Ո՞վ է որոշել։ Ադրբեջանցինե՞րը՝ իրենց Ջի-Փի-էս-ներով։ Նիկո՞լը՝ կարմիր գինու երկրորդ շշից հետո: Ողջ աշխարհը տարածքների սահմանազատման հետ կապված հարցերը լուծում է իրավական նորմերի միջոցով, իսկ Հայաստանում այդ հարցերը լուծվում են ինչպես կապիտուլյանտի սեփական դուքանում, ընդ որում նկատի առնելով այն պետության սահմանները, որն անցած դարից ի վեր գոյություն չունի աշխարհի քարտեզի վրա։
Փաշինյանին հարցնում են, թե երբ են մեր հողից հեռանալու ադրբեջանցի զավթիչները։ Նա պատասխանում է, որ վարչատարածքային բաժանումը վերածվել է պետական սահմանի և «այս փուլում մեզ ամուր նյարդեր են պետք»։ Կապիտուլյանտի նյարդերն իսկապես ամուր են, համաձայնեք, առանց ամուր նյարդերի խնդրահարույց կլիներ թեզիսներ հրամցնել Խորհրդային Ադրբեջանի սահմանների մասին, մանավանդ եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանի Հանրապետությունը 1991թ. հոկտեմբերի 18-ի Սահմանադրական ակտի ընդունմամբ հրաժարվել է Ադրբեջանական ԽՍՀ-ի ժառանգությունից։
Ըստ երևույթին, խորհրդարանական ընդդիմությունը նույնպես ամուր նյարդեր ունի. կառավարության հետ վերջին հանդիպման ժամանակ նա ստիպված էր լսել Փաշինյանի բանաստեղծական վարժանքները երկրի գլխավոր ամբիոնից։ Հետաքրքիր է, պարոնայք ընդդիմադիրները նկատեցի՞ն, որ Նիկոլը ծաղրում էր իրենց։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 09:35
Политическое собрание в Горисе подтвердило подозрения относительно нездоровой обстановки внутри руководящего органа ГД. Уже более недели до СМИ доходят сведения о том, что Пашинян недвусмысленно дал понять, что каждый член ГД в законодательной и исполнительной власти обязан посвятить остаток лета предвыборной агитации. Он призвал включиться в подготовку к осеннему политическому сезону и выборам 7 июня 2026 г. После политического собрания в Горисе и до последних дней продолжают поступать сведения о жестком предупреждении, которое главарь правящей верхушки адресовал своим соратникам. Разумеется, мы не можем опубликовать большую часть этих сведений по причине отсутствия у нас соответствующих доказательств, однако есть все основания, чтобы судить об обстановке в руководстве ГД, которая сильно попахивает страхом и шантажом.
-
2025-07-19 10:09
Во времена начальника управления МВД по уголовным наказаниям Мушега Сагателяна (по прозвищу "Костолом") было известно, что в полиции задержанных и арестованных по политическим мотивам избивают, а в СНБ не бьют. Традиции, как ни странно, сохраняются, если не считать, что в СК при Аргишти Кярамяне на допросах "политических" арестованных подвергали пыткам и истязаниям, о чем указано в докладе Хельсинской инициативы за 1 полугодие 2024 г.
-
2025-07-17 09:55
Капитуляция-2, о которой независимые политологи, СМИ и политические силы национальной ориентации предупреждали сразу после сдачи 21 км дороги Горис-Капан, вступила в стадию ускоренной реализации. После капитуляции по итогам 44-дневной войны 2020 г. последовало признание Пашиняном Арцаха в составе Азербайджана (6 октября 2022 г. в Праге под патронатом Макрона и Шарля Мишеля). Крестные отцы капитуляции-2 те же, что и при капитуляции-1. После Праги 12 декабря 2022 г. Алиев начал блокаду Республики Арцах, которая завершилась в сентябре 2023 г. геноцидом и насильственной депортацией армян. К тому времени территории 3-х марзов суверенной Армении уже были частично оккупированы азербайджанцами.
-
2025-07-14 09:39
Ровно 7 лет назад, в июле 2018 г., на пике популярности Пашинян совершил первый визит в Брюссель. Вернувшись, не пытался скрыть разочарование и даже прибегнул к скандальному заявлению о том, что нам не нужны мелкие деньги, так как, достаточно потрясти наших олигархов, чтобы из их карманов выпало столько, сколько обещали дать из Европы.