Արման Թաթոյան. Որոտանում ադրբեջանցիների պահվածքը երեխաներին բացահայտ ահաբեկելու նպատակ ունի (տեսանյութ)
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով Որոտանում ադրբեջանցի զինվորների պահվածքին, գրում է.
«Մենք ինքներս պետք է ստեղծենք մեր երեխաների, մեր իրավունքների պաշտպանության ու անվտանգության երաշխիքներ: Մինչև դա չանենք, ադրբեջանական զինված ծառայողները միշտ էլ գործելու են այսպիսի հանցանքներ, թույլ են տալու սանձարցակ պահվածք:
Միշտ լինելու է անորոշություն: Գրեթե 1 տարի է, ինչ խնդիրների մասին այդքան զգուշացնում եմ կոնկրետ փաստերով:
Այս տեսանյութում ադրբեջանական զինված ու դիմակավորված ծառայողները կանգնեցրել են երեխաներ տեղափոխող քաղաքացիական ավտոբուս: Երեխաներն Արցախից են, որ երթևեկում են Որոտանի ճանապարհով:
Արցախի իմ գործընկերոջ՝ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ համատեղ պարզել ենք, որ Արցախի ֆուտբոլ խաղացող երեխաներ են՝ 15-16 տարեկան: Ադրբեջանական ծառայողները՝ զինված ու դիմակավորված, ստուգել են երեխաների հեռախոսները՝ ինչ-որ տեսանյութեր գտնելու պատրվակով: Երեխաների ավտոբուսն այդպես պահել են 10-15 րոպե: Այդ ընթացքում նաև ավտոբուսի վրայից դանակով քերել են Արցախի դրոշը:
Ադրբեջանական աղբյուրները հպարտությամբ տարածում են այս տեսանյութը: Բայց այստեղ հարցը պահվածքն է, որ ադրբեջանական զինված ծառայողները ցուցաբերում են երեխաների նկատմամբ, երեխաներին բացահայտ ահաբեկելու նպատակ՝ դիմակով ու զինված:
Հիմա էլ տեսանյութը տեղադրել են ադրբեջանական սոցիական ցանցերում, ու այն ուղեկցվում է երեխաներին ուղղված լկտի վիրավորանքներով, հայերին սպանելու կոչերով և խորքային ատելությամբ:
Այս ամենը տարիների պետական հովանավորչությամբ ադրբեջանական հայատյացության քաղաքականության արդյունք է: Ապացույցները մենք փաստագրել ենք»։
Panorama.am
Տեսանյութն այստեղ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-08-16 08:37119
«Стратегические цели Запада в Украине — отразить российское вторжение, восстановить национальный суверенитет и одержать победу глобальной демократии над «силами тьмы» — были четко изложены президентом США Джо Байденом в Варшаве в марте и впоследствии одобрены Великобританией и лидерам ЕС», пишет The Guardian.
-
2022-08-16 06:07157
МЧС Армении опубликовал новые данные о пропавших без вести в результате взрыва в торговом центре «Сурмалу».
-
2022-08-16 06:03132
Президент Беларуси Александр Лукашенко направил соболезнование президенту Армении Ваагну Хачатуряну в связи с человеческими жертвами в результате взрыва на территории торгового центра «Сурмалу» в Ереване.
-
2022-08-16 06:01167
В Иране максимально допустимый вес грузовика на дороге - 28 тонн, в Армении - 26. На таможне никто об этом не предупреждает, а на полпути в Ереван ставят перед фактом.