ՄՆՈՒՄ Է ՀԱՄԵՐԳԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ ՀՌՉԱԿԵԼ ԷՐԴՈՂԱՆԻ ՓԵՍԱ ԲԱՅՐԱՔԹԱՐԻՆ․ «Այլընտրանքային նախագծերի խումբ»
Գունագեղ համերգի նախօրեին հայտնի դարձավ, որ Նիկոլը Էրդողանից հանդիպում է խնդրել։
Համերգի կողմնակիցներն ու մասնակիցները, այսպիսով, ստանում են նոր, ավելի խորքային դերակատարում։
1. Քաղաքակիրթ աշխարհում կա հստակ օրենք. եթե մի բան բերելու է հասարակության պառակտմանը, եթե վիրավորելու է հասարակության մի հատվածին, եթե ցավ է պատճառելու շատերին, ուրեմն պետք է չարվի։ Նոր Հայաստանի թալիբները մերժում են քաղաքակրթական բոլոր նորմերը։
2. Գործող իշխանությունը չունի բարոյական իրավունք` սեպտեմբերի 21-ի տոնակատարություն կազմակերպելու և «տոնական» ելույթ ունենալու՝ բացառությամբ, եթե այդ ելույթը ներողության և հրաժարականի մասին չէ։ Իշխանությունը, որի օրոք եղել է պետականության կորուստ Արցախում, Հայաստանի միջպետական ճանապարհներին ադրբեջանական զինվորներ են, պետության ներսում առևանգվում են քաղաքացիներ, իսկ պետության անվտանգությունն ապահովում են ռուս զինվորները, իրավունք չունի խոսելու անկախության գաղափարից։
3. Համերգի մասնակից երաժիշտները պարտավոր են հասկանալ, որ ակամայից ցավ են պատճառում հասարակության մի մեծ հատվածի, և պիտի որ առանց երկար մտածելու հրաժարվեին մասնակցությունից։ Արժանապատիվ հասարակության մեջ նրանք, ովքեր այնուամենայնիվ կմասնակցեին այդ համերգին, այնուհետև կարժանանային մերժման, դատարկ դահլիճների՝ ով ուզում է լինի, ինչ վաստակի և ինչ ճանաչվածության։
4. Հրապարակ քշվող հանդիսատեսը պարտավոր է հասկանալ, որ իր ֆիզիկական ներկայությամբ ցավ է պատճառում ուրիշներին, և մի օր ինքը պարտավոր է «ոչ» ասել իր ֆեոդալին։
5. Լուռ նստած մտավորականությունը, որն ինքնակամ խեղդել է իր ձայնի իրավունքը, պարտավոր է հասկանալ, որ իր մշտական լռությամբ ունի մեղքի հսկայական բաժին՝ հասարակության այսօրվա որակի մեջ։
Ի՞նչ կտա այս համերգը. կտա ապացույցներ, որ.
- երկրում իշխում է զոռբայությունը, - իշխանությունը շարունակում է չհասկանալ կամ ձևացնել, որ չի հասկանում երկրում տիրող իրական վիճակը, - իշխանությունը շարունակում է պառակտել և բարիկադավորել հասարակությանը, գուցե՝ մտածված, - երկրում ներքին լարվածությունը շարունակելու է աճել։
Այս պայմաններում մնում է համերգի պատվավոր հյուր կամ հովանավոր հռչակել Ռեջեփ Էրդողանի փեսային՝ Սելջուկ Բայրաքթարին։
Նա նույնքան իրավունքներ ունի՝ խոսելու Հայաստանի անկախությունից, որքան՝ ՀՀ գործող իշխանությունը։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.