Գունագեղ տոնախմբությամբ հիշատակ չեն հարգում
Մենք տոնախմբությանը չենք լինելու։ Նաիրի Սարգսյանին անձամբ ասացի, խնդրեցի, որ կարելի էր միջոցառումը հետաձգել՝ հարգելով ծնողներին ու մեր երեխաներին, որոնց տարին դեռ չենք տվել։ Նաև Քովիդի պատճառով, լրագրողների հետ զրույցում սեպտեմբերի 21-ին նախատեսված «գունագեղ տոնակատարության» նկատմամբ իր վերաբերմունքն արտահայտեց զոհված զինծառայողի հայրը։
Նա հիշեցրեց, որ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, քաղաքացիների երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր սահմանափակվել էր Կորոնավիրուսի պատճառով, իսկ սեպտեմբերի 21-ին մասշտաբային միջոցառում է նախատեսվում։
«Որքանո՞վ եք վստահ, որ սեպտեմբերի 21-ի հաջորդ օրը Քովիդի 2000 դեպք չի լինելու։ Եթե հոկտեմբերի 1-ից պարտադիր պատվաստում են անում, ինչո՞ւ են նման տոնախմբություն անում», - ասաց զոհված զինծառայողի ծնողը։
Նա նշեց, որ իրեն ու մյուս բոլոր ծնողներին վիրավորել է Փաշինյանի արտահայտությունը՝ «գունագեղ տոնակատարություն» կազմակերպելու մասին, ինչը զոհվածի հայրը պատահականություն կամ սխալմունք չհամարեց։
«Միայն իր մի արտահայտությունը՝ «գունագեղ տոնախմբություն» ․․․ գունագեղ տոնախմբությամբ հիշատակ չեն հարգում։ Նա չի սխալվել։ Այդպիսի սխալներ չեն կատարում վարչապետի պաշտոնում։ Վարչապետի պաշտոնում նստած մարդն իրավունք չունի նման սխալ թույլ տալ», - ասաց նա, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.