Последние новости

Արարատ Միրզոյան․ Կոչ ենք անում ուժեղացնել ճնշումն Ադրբեջանի վրա

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել «Դաշինք հանուն բազմակողմանիության» հարթակի նախարարական հանդիպումը, որին մասնակցել և ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Այս մասին News.am-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից:

Ելույթում, մասնավորապես, ասվում է

«Հարգելի՛ գործընկերներ,

Բարձր եմ գնահատում «Դաշինք հանուն բազմակողմանիության» հարթակի նախարարական այս հանդիպման անցկացումը և մասնակցության հնարավորությունը:

Հայաստանը վերահաստատում է իր ամուր հանձնառությունը բազմակողմանիությանը, որն առավել էական է այսօր՝ ամբողջ աշխարհում աճող աղետների պայմաններում:

COVID-19 համավարակը շարունակում է խոչընդոտել գլոբալ մարտահրավերներին լուծումներ գտնելու և մինչև 2030թ կայուն զարգացման նպատակներին հասնելու մեր համատեղ ջանքերը:

Մենք համոզված ենք, որ միջազգային հանրությունն ունի համավարակի դեմ պայքարի և վերջինիս տարածումն ամբողջ աշխարհում զսպելու գործիքակազմը` ապահովելով պատվաստանյութերի գլոբալ հասանելիությունը և իրականացնելով պատվաստումների արշավներ: Հայաստանը խորապես համոզված է, որ պատվաստանյութերի հասանելիությունը պետք է լինի անաչառ և արդար, քանի որ դրանք իսկապես գլոբալ հանրային բարիք են, և միայն պատվաստումների միջոցով մենք կկարողանանք հաղթահարել դեռևս մոլեգնող այս համավարակը:

COVID-19 համավարակը ծանր ազդեցություն է ունեցել յուրաքանչյուր պետության վրա՝ խոչընդոտելով տնտեսական առաջընթացը և խաթարելով անվտանգության միջավայրը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ՝ աշխարհում:

Գլոբալ համավարակի պայմաններում Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը հանգեցրեց հումանիտար աղետի: Նույնիսկ այսօր Ադրբեջանը շարունակում է արգելափակել մարդասիրական առաքելությունների մուտքն Արցախ՝ խաղաղ բնակիչներին զրկելով մարդասիրական օգնություն ստանալու հնարավորությունից:

Քանի որ Դաշինքի հիմնական նպատակներից մեկն է «պաշտպանել, պահպանել և զարգացնել միջազգային իրավունքը, ներառյալ՝ միջազգային հումանիտար և մարդու իրավունքները», մենք կոչ ենք անում բոլոր անդամներին ոչ միայն ուժեղացնել ճնշումն Ադրբեջանի վրա՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները և հայ ռազմագերիների վերադարձն ապահովելու համար, այլև աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը տևական քաղաքական լուծում գտնելու գործում:

Շնորհակալություն»,- նշել է Միրզոյանը:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • АУТСОРСИНГ ГЕОПОЛИТИЧЕСКИ ЗНАЧИМЫХ ОБЪЕКТОВ - ВСЕГДА УДАР ПО СУВЕРЕНИТЕТУ
    2025-07-18 11:19

    Стремление к контролю над теми или иными географически важными точками издавна было одним из ключевых двигателей мировой истории и политики. Сжимающееся вокруг Сюника кольцо, формируемое руками Пашиняна и подаваемое под термином «аутсорсинг», — не первый и не последний в истории пример, когда за счёт суверенитета удовлетворяются интересы различных держав. Предлагаю вместе вспомнить, как развивались попытки «аутсорсинга» стратегически важных логистических объектов:

  • ПОЛИТОЛОГ О РИСКАХ АУТСОРСИНГА: ВМЕСТО ДВУХ ЗАКРЫТЫХ ГРАНИЦ АРМЕНИЯ ПОЛУЧИТ ТРИ
    2025-07-18 11:02

    Соединенные Штаты непосредственно вовлечены в процесс открытия так называемого "Зангезурского коридора". Такую точку зрения в беседе со Sputnik Армения высказал политолог Сергей Мелконян. Отметим, что несколько дней назад посол США в Турции Томас Баррак заявил, что считает теоретически возможной передачу дороги из Азербайджана в Нахиджеван через Сюникскую область под американское управление.

  • ПАЛАТА ПРЕДСТАВИТЕЛЕЙ БЕЛЬГИИ ОСУДИЛА АГРЕССИЮ БАКУ И ПРИЗВАЛА ОСВОБОДИТЬ ПЛЕННЫХ
    2025-07-18 10:52

    Палата представителей Бельгии на пленарном заседании 17 июля приняла резолюцию, осуждающую военное нападение Азербайджана на армян Арцаха и нарушение международного права. Резолюция принята единогласно, сообщает корреспондент «Арменпресс» в Брюсселе.

  • АНАЛОГИИ С РЕВОЛЮЦИЕЙ НЕУМЕСТНЫ: ТЕОЛОГ О КАМПАНИИ ВЛАСТЕЙ ПРОТИВ ЦЕРКВИ
    2025-07-18 10:51

    Сравнение революции 2018 года в Армении с попытками сместить Католикоса Гарегина II неуместно, поскольку речь идет о разных системах. Такое мнение в беседе со Sputnik Армения выразил богослов, преподаватель кафедры истории и теории религии Ереванского госуниверситета, историк Вардан Хачатрян.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ