Последние новости

Ալիև․ Հոկտեմբերի 7-ին պատերազմը կարող էր կանգնել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում բնականաբար Մոսկվան մշտական կապ էր պահպանում պատերազմող կողմերի հետ ամենաբարձր մակարդակով։ Նա մանրամասնել է, որ պատերազմի մեկնարկից հետո ինքն ու Պուտինն առաջին անգամ հեռախոսազրույց ունեցել են հոկտեմբերի 7-ին՝ նրա ծննդյան օրը։

Այդ ժամանակ պատերազմի մեկնարկից արդեն տասը օր անցել էր, և քննարկել են հարցեր, թե ինչ է պետք անել, որ պատերազմը դադարեցվի։

«Ռուսաստանի նախագահն իր հարցազրույցներից մեկում այդ օրերի մասին արդեն խոսել է և ներկայացրել է այդ պահին եղած առաջարկները, որոնք ռուսական կողմը աջակցել է, և ես էի ներկայացրել, սակայն հայկական կողմը մերժել է և կարծում եմ, որ դրանով էլ կատարել է իր ճակատագրական ու ողբերգական սխալը, քանի որ եթե այդ առաջարկները ընդունվեին, որոնք ես էի ներկայացրել և Ռուսաստանը աջակցել էր, ապա պարտությունը այդքան ստորացուցիչ չէր լինի և հազարավոր զինվորականներ թե մեր կողմից, թե հայկական կողմից, ողջ կմնային։ Այսինքն, այդ զոհերի համար պատասխանատուն հենց հայկական ղեկավարությունն է, որը առնվազն երկու անգամ պատերազմի ժամանակ պատմական պահ է բաց թողել իր ձեռքից»,- ասել է Ալիևը՝ մանրամասնելով, որ Հայաստանի ղեկավարությունը հույս է ունեցել, որ նրանց արևմտյան բարեկամները կօգնեն իրենց։

«Այն բանից հետո, երբ ադրբեջանական վերահսկողությունը հաստատվեց Շուշայում / Շուշի քաղաքի անվանումը, ըստ Ալիևի ուղիղ խոսքից է մեջբերված- խմգ/, Վլադիմիր Վլադիմիրովիչը զանգեց ինձ և ասաց, որ հայկական կողմը պատրաստ է կատարելու այն, ինչը պետք է կատարեր։

Նա ինձ հարցրեց, թե արդյո՞ք ես մնում եմ իմ դիրքորոշումներին և ես պատասխանեցի, որ իմ դիրքորոշումները չեմ փոխում, և եթե նրանք հաստատեն իրենց զորքերի դուրսբերման օրերը մնացած տարածքներից, մենք կանգ կառնենք»։

Դա, ըստ Ալիևի, եղել է նոյեմբերի ութի երեկոյան։ «Ամսի իննի համար պայմանավորվեցինք նորից կապի դուրս գալ, քանի որ Վլադիմիր Վլադիմիրովիչն ակտիվ դերակատարություն ուներ այս ամենում և իմ ուղերձներն էր փոխանցում Փաշինյանին, իսկ նրա ուղերձները՝ ինձ։ Դա տևեց մինչև ամսի իննի վաղ առավոտից մինչև ուշ երեկո։ Իհարկե, շատ հարցեր կային, որոնք պետք է համաձայնեցվեին։ Ամեն բան նման արագ ընթացքով էր տեղի ունենում։ Պատկերացրեք, երբ մեկ օրում համաձայնեցնում են տեքստ երկու թշնամական պետությունների միջև, և, բնակաբաբար, այդ տեքստը պետք է հաշվի առներ իրականությունը, որ կար այդ պահին»,- ասել է Ադրբեջանի նախագահը, տեղեկացնում է YerevanToday։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • АРФД: СИТУАЦИЯ В ПРИГРАНИЧНЫХ СЁЛАХ СЮНИКА УХУДШИЛАСЬ
    2025-06-04 11:47

    В приграничных сёлах Хознавар, Вагатур и Хнацах Сюникской области экономическая ситуация ухудшилась после того, как в результате войны 2020 года значительную часть близлежащих пастбищ и сенокосов захватил Азербайджан. Об этом заявила пресс-служба АРФ «Дашнакцутюн» (АРФД).

  • БАКУ СУДИТ РУБЕНА ВАРДАНЯНА ЗА ПРОРОССИЙСКУЮ ПОЗИЦИЮ – ЭКСПЕРТЫ
    2025-06-04 11:41

    Опубликованная часть обвинительного заключения по делу Рубена Варданяна, занимавшего три месяца пост госминистра Нагорного Карабаха, «в очередной раз показывает как причудливость самого процесса, так и глубину этнического раскола на Южном Кавказе». Об этом заявил российский политолог Михаил Виноградов, комментируя обвинения Баку в адрес Варданяна. Резонансных «аргументов» у Бакинского военного суда против Варданяна у обвинения всего три. Их качество, по словам эксперта, «выглядит довольно наглядно»:

  • Скончался Ваан Ширханян
    2025-06-04 11:35

    В Ереване на 78-м году жизни скончался политический и государственный деятель, бывший замминистра обороны Ваан Ширханян, сообщили СМИ его родственники.

  • Первый в этом году случай заражения ЛЗН зарегистрирован в Армении
    2025-06-04 11:33

    В Армении зарегистрирован первый в этом году случай заражения лихорадкой Западного Нила (ЛЗН), вызываемой вирусом, который переносится комарами. Об этом сообщает Минздрав Армении.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ