Իշխան Սաղաթելյան․ Սեպտեմբերի 26-ին մենք երթ-մոմավառություն ենք անցկացնում
Սեպտեմբերի 26-ին մենք երթ-մոմավառություն ենք անցկացնում` ի հիշատակ մեր սուրբ նահատակների, մեր հերոսների, քաղաքական ելույթներ չեն լինելու: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Երթը մեկնարկելու է Գարեգին Նժդեհի հրապարակից, երթը կազմակերպում «Հայաստան» դաշինքը, բայց ինքը քաղաքական միջոցառում չէ, ինքը բացղ է մեր հայերնակիցների համար: Երթի նպատակն է հարգել մեր զոհերի, սուրբ նահատակների հիշատակը և ցույց տալ, որ հայ ժողովուրդը համախմբված է, տեր է իր հայրենիքին, տեր է իր պետականությանը և հայրենիքի համար նահատակված հերոսների գործը շարունակող է լինելու: Նույնիսկ քաղաքական ելույթ նախատեսված չէ, որովհետև այդ օրվա խորհուրդը և մեր առջև դրված նպատակը այլ է, հետևաբար մեր քաղաքացիներին` անկախ քաղաքական հայացնքերից միանալ մեր երթին, մոմավառությանը, իրենց զորակցությունը հայտնելու և ցույց տալու, որ մեր պետությունը կանգնող է և մեր տղերքի գործը շարունակող կա»,-ասաց նա:
Սաղաթելյանը նշեց, որ այսուհետ բազմաթիվ քաղաքական ակցիաներ կանցկացնեն, քանի որ միայն խորհրդարանական գործունեությամբ չեն կարող կանխել պետությանը սպառնացող վտանգը. «Հետևաբար մենք երկու ուղղությամբ էլ շատ ակտիվորեն աշխատելու ենք` և խորհրդարանում և խորհրդարանից դուրս: Այո, դուք ականատես կլինեք տարբեր ակցիաների` երթերի, հանրահավաքների և միջոցառումների, նաև նախատեսում ենք հանդիպումներ կազմակերպել մարզերում»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին, ժամը 18։30-ին «Հայաստան» դաշինքը նախաձեռնել է Գարեգին Նժդեհի հրապարակից ջահերով երթ դեպի Եռաբլուր:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.