Последние новости

Ալիևը ԵԱՀԿ ՄԽ-ին մեղադրել է ԼՂ-ի դեմ իր ագրեսիայի համար պայմաններ ստեղծելու մեջ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փաստերը գլխիվայր շրջելու իր սովորության համաձայն ԵԱՀԿ ՄԽ-ին մեղադրել է ԼՂ-ի դեմ իր ագրեսիայի համար պայմաններ ստեղծելու մեջ։ Նա նման կարծիք է հայտնել Անադոլուին տված հարցազրույցում։

Նշելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն անգործության է մատնված և չի ցանկանում լուրջ ճնշում գործադրել Երևանի վրա՝ Ալիևն ասել է, որ համանախագահ երկրները նախընտրում են «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» քաղաքականությունը: Շարունակելով մեղադրանքների շարանը՝ Ադրբեջանի նախագահը վստահեցրել է, որ 2018 թվականին Հայաստանում իշխանության եկած նոր ղեկավարությունը նույնպես լուրջ հարված է հասցրել բանակցային գործընթացին:

«Նրանց անտեղի և անպատասխանատու հայտարարությունները փաստացի կաթվածահար են արել բանակցային գործընթացը: Նման իրավիճակում Մինսկի խումբը պետք է ավելի դրական ու համարձակ քայլեր աներ, բայց նրանք պարզապես հետևում էին: Նրանք պարզապես հանդիսատեսի դիրք զբաղեցրեցին: Ղարաբաղյան երկրորդ պատերազմի բռնկման ամենամեծ պատասխանատուն, իհարկե, Հայաստանն է»,-ասել է նա։

«Ցավոք, հետագա շրջանը նույնպես ցույց տվեց, որ Մինսկի խումբը մտադիր չէ լուծել այս հարցը: Եվ մենք ևս մեկ անգամ համոզվեցինք դրանում 44-օրյա պատերազմի ժամանակ: Բացարձակ անարդար էր ՄԱԿ-ում մեր դեմ պատժամիջոցների հարցը բարձրացնելը պատերազմի ընթացքում, երբ մենք վերականգնում էինք միջազգային իրավունքի ազդեցությունը մեր հողերի վրա և պատերազմ էինք մղում հանուն արդարության։ Այսօր՝ չնայած այն բանին, որ մեկ տարի է անցել, նրանց կողմից առաջարկություններ չկան։ Ես նորից եմ ուզում ասել, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո մենք որևէ առաջարկ չենք ստացել Մինսկի խմբից: Եվ քանի որ նախաձեռնություններ չկան, անտեղի է խոսել Մինսկի խմբի գործունեության մասին: Անցել է մեկ տարի: Ի՞նչ եք առաջարկում։ Դուք ասում եք, որ խնդիրը լուծման կարիք ունի: Ես Ադրբեջանի անունից հայտարարում եմ, որ հակամարտությունը լուծված է»,-հավելել է Ալիևը, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ