Լավրով. Երևանի և Բաքվի հետ համաձայնեցվել է Ղարաբաղ աշխատանքային ուղևորությունների վերսկսումը
Ղարաբաղի վերաբերյալ անցած տարվա եռակողմ պայմանավորվածության գլխավոր արդյունքը կայունությունն է։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նա նաև նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում Բաքվի և Երևանի հետ համաձայնեցրել են Լեռնային Ղարաբաղի շրջան աշխատանքային ուղևորությունների վերսկսումը։
«2020 թվականի նոյեմբերի 9-ից անցած գրեթե մեկ տարվա հիմնական արդյունքն այն է, որ կայունություն է հաստատվել, պահպանվել, ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը նպաստում է նրան, որ մենք այժմ որևէ բռնի գործողություն չենք տեսնում: Մանր միջադեպերը, որոնք կային սկզբնական փուլում, արագ լուծվում էին: Եվս մեկ անգամ շեշտեմ՝ այժմ այնտեղ իրավիճակը կայուն է՝ չնայած, իհարկե, խնդիրները շատ են»,- ասել է Լավրովը:
«Օրերս Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի երեք համանախագահները Նյու Յորքում հանդիպեցին Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ: Որքանով հասկանում եմ, նրանք համաձայնեցին վերսկսել իրենց այցերը տարածաշրջան՝ այցելելու [Լեռնային Ղարաբաղ] և տեղում զրուցելու Հայաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, այդ թվում հանդիպումներ են նախատեսված Ստեփանակերտում»,- ասել է նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 12:59
Депутат Государственной Думы, первый заместитель Председателя Комитета Государственной Думы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константин Затулин обращение в защиту Католикоса Всех армян Гарегина II. Об этом сообщается в телеграм-канале Затулина.
-
2025-07-21 12:57
Руководитель партии "Гражданский договор", открыто злоупотребляющий полномочиями премьер-министра, своими провокационными действиями и риторикой ненависти провоцирует в стране столкновения. Такое мнение на своей странице в Фейсбук выразил экс-омбудсмен Армении, глава фонда "Татоян" Арман Татоян, касаясь очередных нападок армянского премьера в адрес Армянской Апостольской Церкви (ААЦ).
-
2025-07-21 12:56
Директор по продажам "Элсетей Армении", бывший и.о. главы компании Давид Казинян заявил, что не намерен писать заявление об уходе и его отстранение может стать исключительно следствием беспредела.
-
2025-07-21 12:54
И.о. директора "Элсетей Армении" Давид Казинян и другие топ-менеджеры не смогут продолжить работу в компании. Об этом сообщил журналистам временный управляющий "ЭСА" Романос Петросян.