Էլինար ՎԱՐԴԱՆՅԱՆ․ Ո՞Վ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼՈՒ ՊՇՌ ԹԵՍՏԵՐԻ ԹԱԼԱՆԻ ՀԱՄԱՐ
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, ԱԺ պատգամավբոր Էլինար Վարդանյանը գրել է.
«Առողջապահության նախարարությունն, ի պատասխան ՊՇՌ թեստերի գնագոյացման մասին հարցին, որ եթե COVID-19-ի դեմ ՊՇՌ թեստերի գները հնարավոր էր էժանացնել, ինչու՞ դա չէր արվում մինչև հոկտեմբերի 1-ը ուժի մեջ մտնող կարգավորումները, ո՞վ է գերշահույթ ստացել, պատասխանել է, որ հասկանալ, թե տվյալ կառույցները գերշահույթ են ապահովում, թե ոչ, առողջապահության նախարարության գործառույթն ու պարտականությունը չէ, և խնդրել են գնագոյացման վերլուծության համար դիմել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով:
Այն, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դեռ պետք է պատասխանի այս հարցին, միանշանակ է։ Բայց Առողջապահության նախարարությունը չի կարող այդպես հանգիստ հարցը տեղափոխել այլ դաշտ, ազատվել պատասխանտվությունից։
Երկու տարի շարունակ տարբեր ամբիոններից բարձրացվել է թեստերի հետ կապված բազմաթիվ հարցեր՝
- որ 15-ից 20 հազար դրամի շրջանակներում, և միայն շատ հազվադեպ 12 հազար դրամով արվող թեստերը շատ բարձր գին ունեն մեր առանց այդ էլ աղքատ հասարակության համար.
- որ, ըստ շրջանառվող տեղեկությունների, թեստի ինքնարժեքը մինչև երեք հազար դրամ է.
- որ երկրից մեկնելուց և վերադառնալուց արվող թեստերը զուտ բիզնեսի համար արվող թեստեր են, հաշվի առնելով, թե ինչպես է թեստավորման պրոցեսը կոնվեյեր հիշեցնում.
-որ նախարարությունը պետք է միջոցներ ձեռնարկի շուկան կարգավորելու համար։
Հիմա ինչ, ստացվում է, որ երկու տարի շարունակ մարդկանց թալանել են գերթանկ թեստերով, ընկերությունները թեստերի շուկան դարձրել են գերշահույթ ստանալու միջոց, իսկ Առողջապահության նախարարությունը, որ պատասխանատու է համավարակի ողջ ընթացքի կանխարգելման, վերահսկողության համար՝ ՉԿԱ, տեղում չի։
Այդ ինչպես է ստացվում, որ հոկտեմբերի 1-ի խիստ վիճելի, անկատար, թերի կարգավորումներից հետո թեստերի գինը միանգամից կիսով չափ, եթե ոչ ավել, նվազում է։ Բա այս ամբողջ թալանի ընթացքում նախարարությունն ո՞ւր է։ Բա կոռուպցիան, թալանն էլ ո՞նց են լինում։ Թե՞ այն, ինչ արվում է այս իշխանության օրոք թալանի հետ որևէ կապ չունի։
Ի վերջո, համավարակի ծանր պայմաններում սեփական քաղաքացիների հաշվին գերշահույթ ստանալու վրա աչք փակելը և՛ իրավական, և՛ բարոյական առումով անթույլատրելի է։ Եվ որքան էլ Առողջապահության նախարարությունը փորձի համոզել, որ իրենք կապ չունեն, այդ ամենն անմիջականորեն նախարարության պատասխանատվության ներքո է, ավելին դա կարող է վկայել նաև մարդկանց հանդեպ անտարբերության և ոչ կոմպետենտության մասին»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-02 09:50
Современные народы ненавидят свое прошлое, презирают настоящее, а к будущему относятся с безразличием. Вряд ли такой настрой приведет к чему-то хорошему. Об этом в своем Telegram-канале написал бывший посол Армении при Святом Престоле Микаэл Минасян.
-
2025-06-02 09:39
Министр иностранных дел Армении Арарат Мирзоян 20 мая выступил с речью на открытии регионального семинара послов Европейского союза в странах Восточной Европы и Центральной Азии. В своём выступлении руководитель внешнеполитического ведомства закавказской республики коснулся ряда вопросов «построения общего будущего» с Евросоюзом.
-
2025-06-02 09:17
В первой части нашего материала - «Кипрский вопрос и погромы 1955 в Стамбуле» - мы, в частности, писали: «Проблемы Кипра и Нагорного Карабаха во многом схожи. Прежде всего в тех геноцидальных действиях, которыми нацистские режимы Анкары и Баку пытались и пытаются решить эти конфликты. По принципу «нет народа - нет проблемы».
-
2025-06-02 09:03
Беспрецедентное сближение армянского правительства с позицией Турции и Азербайджана может быть частью стратегической игры, разработанной в Анкаре с участием Баку. Такую точку зрения в эфире программы Sputnik Армения "Абовян time" выразил политолог Ара Погосян.