Մակրոն. Եվրոպացիները պետք է հրաժարվեն իրենց միամտությունից
Եվրոպացիները պետք է ուժեղացնեն իրենց պաշտպանական ծրագրերը և «հարգանք» ձեռք բերեն,- ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հաղորդում է AP-ն:
«Եվրոպացիները պետք է հրաժարվեն իրենց միամտությունից»,- ասել է Մակրոնը երեքշաբթի Փարիզում կայացած մամուլի ասուլիսում՝ առաջին անգամ անդրադառնալով Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի միջև նոր պաշտպանական համաձայնագրին, որի մասին այս ամիս հայտարարել էին ԱՄՆ-ը, Ավստրալիան և Մեծ Բրիտանիան:
«Երբ մենք ճնշման տակ ենք, պետք է ցույց տալ, որ մենք նաև ուժ ու կարողություն ունենք պաշտպանվելու և ստիպելու, որ մեզ հարգեն»:
Պայմանագրի շրջանակներում Ավստրալիան չեղյալ կհայտարարի դիզելային-էլեկտրական ֆրանսիական սուզանավերի գնման բազմամիլիարդանոց պայմանագիրը և ԱՄՆ-ից միջուկային նավեր կգնի: Ֆրանսիան ի պատասխան հետ է կանչել ԱՄՆ-ում իր դեսպանին:
Դեսպան Ֆիլիպ Էթյենը չորեքշաբթի «հստակ մանդատով» կվերադառնա Վաշինգտոն,- ասել է Մակրոնը: Նա ընդգծել է, որ ինքը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույցում անցյալ շաբաթ պայմանավորվել են սկսել խորացված խորհրդակցություններ, որոնք ուղղված կլինեն վաղեմի դաշնակիցների միջև վստահության ձևավորման պայմանների ստեղծմանը:
Նրա խոսքով՝ ինքը պետք է նորից խոսի Բայդենի հետ հոկտեմբերի կեսերին՝ հաջորդ ամսվա վերջին Եվրոպայում նախատեսված դեմ առ դեմ հանդիպումից առաջ:
ԱՄՆ-ը «արժեքների առումով մեր պատմական բարեկամն ու դաշնակիցն է, բայց մենք պետք է հասկանանք, որ ավելի քան 10 տարի ամերիկացիներն առաջին հերթին կենտրոնացել են իրենց վրա և ռազմավարական շահերը վերակողմնորոշում են դեպի Չինաստանն ու Խաղաղ օվկիանոսը»,- ասել է Մակրոնը: «Մենք, որպես եվրոպացիներ, պետք է մասնակցենք մեր իսկ պաշտպանությանը»,- հավելել է նա: «Սա ԱՄՆ-ի հետ դաշինքի այլընտրանք չէ կամ դրան փոխարինում»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ եվրոպական պաշտպանական ծրագրերը պետք է լրացվեն ՆԱՏՕ-ի ծրագրերով, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-26 20:31
Экс-посол Армении при Святом Престоле Микаэл Минасян на своей странице в соцсети Facebook поделился воспоминаниями о Папе Римском Франциске. Перевод записи М.Минасяна на русский язык – ниже.
-
2025-04-26 15:53
Авантюра киевского режима полностью провалилась, а понесенные противником огромные потери отразятся на всей линии боевого соприкосновения, заявил президент России Владимир Путин после того, как выслушал доклад начальника Генштаба ВС РФ Герасимова.
-
2025-04-26 15:51
Президент США Дональд Трамп, украинский лидер Владимир Зеленский, президент Франции Эммануэль Макрон и премьер-министр Великобритании Кир Стармер провели позитивную встречу в кулуарах похорон Папы Римского Франциска, сообщает Reuters со ссылкой на источник в Елисейском дворце.
-
2025-04-26 15:47
Число пострадавших при взрыве в порту Бендер-Аббас, расположенном на юге Ирана, достигло 406, передает иранское агентство Fars.