Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՈՒՍԱՊԱՐԿԵՐԸ ՈՒՐԱԽ ԵՆ, ՈՐ ԸՍՏ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻ, «ԵՐԿՈՒ ԿՈՂՄՆ ԷԼ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ»
Երկրորդ օրն է, ինչ կապիտուլյանտների քարոզչամեքենան «փոթորիկ՝ մեկ բաժակ ջրում» սկզբունքով «դիվանագիտական հաջողություն» է հորինում ԵԽԽՎ լիագումար նիստին ընդունված բանաձևից։
Ահա այն հիմնական կետերը, որոնցով պայթում է ուսապարկերի հերթական փուչիկը։
1. Բանաձևի անուն։ Հայաստանի իշխանական պատվիրակները «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» եզրույթը վերնագրի մեջ ճխտելը «հայ-ադրբեջանական կոնֆլիկտ» եզրույթի կողքին համարում են խոշոր հաջողություն ! Այսինքն նման, նախկինում տարրական բաները հաղթանակ ե՞՞՞ն։
2. Ագրեսիայի մասին։ Բանաձևի 3-րդ կետում հիշատակվում է Հայաստանի և Ադրբեջանի 2001 թվականին Եվրոպայի Խորհրդին անդամակցելուց ստանձնած հանձնառությունը խնդիրը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով։ Սակայն բանաձևը այդպես էլ չի մատնանշում Ադրբեջանի կողմից վերջին պատերազմը սանձազերծելու փաստը։
3. Ո՞վ է մեղավորը։ ԵԽԽՎ-ն, ունենալով միջազգային հետաքննչական մեխանիզմ գործադրելու մանդատ, որն, օրինակ, իրացրել է 2008 թվականին ռուս-վրացական պատերազմից հետո, չի նախատեսում այդ լրջագույն անկախ գործիքակազմի օգտագործումը 44-օրյա պատերազմը հետաքննելու և իրական ագրեսորին անվանարկելու համար։ Սրա անհրաժեշտության մասին պնդում և առաջարկում եմ պատերազմի հենց սկզբից։
4. Ականների մասին։ Ադրբեջանին հերթական անգամ հաջողվում է միջազգային օրակարգ բերել ականապատված տարածքների քարտեզների թեման, ինչի գեթ մեկ հիշատակում նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ՉԿԱ։
5. Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների մասին։ Ունենալով բոլոր անհրաժեշտ հիմքերը առնվազն բարձրաձայնելու ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցման հարցը՝ հաշվի առնելով մարդու իրավունքերի բացահայտ խախտումների, այն է՝ մեր ռազմագերիների խնդիրը, հայկական կողմը լուռ է եղել։
6. «Իրար արժեք»։ Ողջ զեկույցում անթաքույց ձևով դրված են հավասարության նշաններ Հայաստանի/Արցախի և Ադրբեջանի միջև։ Օրինակ, հետևյալ հարցերով.
- գերիների նկատմամբ կտտանքներ
- մշակութային ժառանգության ոչնչացում
- «Կովկասյան Ալբանիա» եզրույթի «երկուստեք» մանիպուլյացիա
- վարձկաններ VS սփյուռքից մեզ օգնության հասած հայեր
Փաստորեն, Հայաստանը ներկայացնող ուսապարկերը ուրախ են, որ ըստ եվրոպացիների, «երկու կողմն էլ մեղավոր են»։
Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 10:02
Пока Никол дает бой на информационном поле и перетягивает на себя всеобщее внимание его силовой аппарат действует более мягкими способами, пишет эксперт по информационной безопасности Карен Вртанесян.
-
2025-07-18 08:55
Капанский международный музыкальный фестиваль, проходящий уже третий год подряд, собрал в Армении более 30 всемирно известных музыкантов, при участии которых в Органном зале Капана прошли многожанровые концерты.
-
2025-07-18 05:31
В нижнюю палату (Dáil Éireann) двухпалатного парламента Ирландии внесена межпартийная резолюция о признании Геноцида армян, сообщает Европейская армянская федерация за справедливость и демократию (EAFJD).
-
2025-07-17 17:38
Армянская Церковь и ее верующие адепты должны сохранить автономию церкви так же, как Серж Саргсян сохранял армянскую идентичность Арцаха и жизненные интересы Армении, написал на своей странице в ФБ член Исполнительного органа РПА Артак Закарян. Публикацию полностью приводим ниже.