Ադրբեջանը ԼՂ-ում 3 հանքավայրերի զարգացումը հանձնել է թուրքական ընկերություններին
Ադրբեջանը պայմանագրեր է կնքել թուրքական ընկերությունների հետ` Արցախում իր վերահսկողության տակ գտնվող երեք հանքավայրերի զարգացման համար: Այս մասին Twitter- ում գրել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայել Ջաբբարովը:
Պայմանագրեր են կնքվել թուրքական Eti Bakır A.Ş. և Artvin Maden A.Ş.B ընկերությունների հետ՝ երեք հանքավայրերի երկրաբանական հետախուզման և շահագործման վերաբերյալ։ Հանքավայրերի գտնվելու վայրերը և այլ տեղեկություններ չեն հաղորդվում, սակայն հայտնի է, որ նրանցից մեկը գտնվում է Քարվաճառի շրջանում:
Ջաբբարովն ասել է, որ դա «կարագացնի տարածաշրջանի տնտեսական վերաինտեգրումը»:
Նկատենք, որ այս տարվա մայիսի 29 -ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել «Գաշգաչայ», «Էլբեյդաշ» և «Ագդուզդագ» հանքաքարերի ուսումնասիրման, հետազոտման, հետախուզման, մշակման և շահագործման հետ կապված որոշ հարցերի կարգավորման մասին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-07-29 19:546538
На площади Франции в Ереване 29 июля проходит акция Движения сопротивления.
-
2022-07-29 19:366189
Избранного мэра Ванадзора Мамикона Асланяна вернули в тюрьму, после того, как ему была оказана медицинская помощь. Об этом сам Асланян сообщил в соцсетях.
-
2022-07-29 19:346248
Блогера Микаэла Бадаляна вновь задержала полиция. Об этом он сообщил в своем Telegram-канале.
-
2022-07-29 19:336158
В Армении за первое полугодие 2022 года выросло число преступлений на 22,3%. Об этом в пятницу на заседании коллегии сообщил первый замначальника полиции РА Арам Ованнисян.