Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏՆ ԱՐՑԱԽԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԻՐ ՀԱՆՑԱՎՈՐ ՄԵՂՔԵՐՆ Է ՑԱՆԿԱՆՈՒՄ ԹԱՔՑՆԵԼ՝ ԿԵՂԾԵԼՈՎ ՈՉ ՀԵՌՈՒ ԱՆՑՅԱԼԸ
Կապիտուլյանտն այսօր նորից հին երգերն է երգում Շուշիում բնակելի տներ «չկառուցելու» մասին։ Այս մարդը, մի ողջ ժողովրդի հիմարի տեղ դնելու վարպետ է դարձել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Շուշին վերականգնելու, զարգացնելու, վերաբնակեցնելու, նրանում բնականոն քաղաքացիական կյանք ապահովելու համար բազմաթիվ ծրագրեր են իրականացվել:
Ընդհուպ մինչև հայտնի դարձած և միջազգային ճանաչում ձեռքբերող թանգարաններ են բացվել, մշակութային և զբոսաշրջային կենտրոններ են ստեղծվել։ Շուշին վերագտել էր իր հայկական շունչն ու դեմքը։ Բազմաթիվ սոցիալական բնակարաններ են շահագործման հանձնվել, զինծառայողների համար իրականացվել են բնակարանային տարբեր ծրագրեր։ Անհատ մարդիկ և բիզնես սեկտորը հարյուրավոր շինարարական ծրագրեր է իրականացրել։ Քաղաքի բարեկարգման աշխատանքներն ամեն տարի առաջ էին գնում և այլն:
ժամերով կարելի է խոսել նախորդ 25 տարիներին, Շուշիում, Հադրութի շրջանում, Թալիշում, Մատաղիսում, Քարվաճառում և կապիտուլյանտի կողմից հանձնված այլ բնակավայրերում իրականացված վերանորոգչական աշխատանքների ու կառուցապատումների մասին:
Կամ եթե նույնիսկ, ենթադրենք բացարձակ ոչինչ չի արվել, դա նշանակում է արդյո՞ք, որ պետք է քաղաքը տայիր թուրքի՞ն։ Նիկոլի հենց այս հարցադրումը, ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ ի սկզբանե նպատակ ուներ թուրքին տեսնել Շուշիում:
Հարցն այն է, որ կապիտուլյանտն Արցախը հանձնելու իր հանցավոր մեղքերն է ցանկանում թաքցնել՝ կեղծելով ոչ հեռու անցյալը:
Ինձ հիմա հետաքրքիր է, թե ի՞նչ է ասելու այս առումով Արցախի գործող նախագահ, շատ երկար տարիներ Արցախի վարչապետ Հարությունյանը։ Ինքը համաձա՞յն է արդյոք կապիտուլյանտի այս քննադատությանը, որի ուղիղ հասցեատերը նաև ինքն է (որպես Արցախի վարչապետ)»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).