Последние новости

Պետքարտուղարությունը հրապարակել է ԱՄՆ զինանոցում միջուկային զենքի քանակը

Պետքարտուղարությունը հրապարակել է ԱՄՆ զինանոցում առկա միջուկային զենքի քանակը՝ հայտարարելով, որ դա կնպաստի նման զենքի տարածումը վերահսկելու գլոբալ ջանքերին:

Գերատեսչության տվյալներով՝ 2020 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ ամերիկյան զենքերի քանակը կազմել է 3750 միավոր: Ավելի պակաս, քանի մեկ տարի առաջվա 3.805 միավորից և 2018 թվականի 3.785 միավորից:

Դեռևս 2003 թվականին ԱՄՆ-ի միջուկային մարտագլխիկների ընդհանուր թիվը կազմում էր 10.000-ից մի փոքր ավելի: Դրանց թիվը գագաթնակետին էր հասել 1967 թվականին՝ 31.255 միավոր:

Վերջին անգամ ԱՄՆ կառավարությունը հրապարակել է իր պաշարների մասին տվյալները 2018 թվականի մարտին, երբ հայտարարել է, որ դրանց ընդհանուր թիվը կազմում է 3.822՝ 2017 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ: Սա Թրամփի վարչակազմի սկզբում էր, որը այնուհետև գաղտնի է պահել թարմացված թվերը, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ