Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ․ ԻՐԱՆՆ ԱՌԱՋ Է ՄՂՈՒՄ «ԿՈՎԿԱՍԻ ՄԻՋԱՆՑՔԸ»` Ի ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱՐԱՅԻ ԵՐԱԶԱՆՔԻ` «ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ՄԻՋԱՆՑՔԻ»
Իրանն առաջ է մղում «Կովկասի միջանցքի» ստեղծման նախագիծը` ի հակադրություն և պատասխան Բաքվի և Անկարայի երազանքների, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի», հայտարարեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։
«Դատելով Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի վերջին թվիթերյան գրառումից, լուծումներ են գտնվել Հայաստանի տարածքով, ադրբեջանական բաշիբոզուկներին շրջանցելով, իրանական բեռների փոխադրումն իրականացնելու համար և առաջիկայում ամբողջովին փոխվելու են տարածաշրջանային տրանզիտային քարտեզները», – նշել է փորձագետը Facebook–յան իր էջում։
Նա ուշագրավ է համարել այն փաստը, որ փաստացիորեն ի հակադրություն և պատասխան Բաքվի և Անկարայի երազանքների, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի», իրանցի նախարարը գրառման մեջ օգտագործել է «Կովկասի միջանցք» ձևակերպումը, որն ապահովելու է Իրանի ելքը դեպի Սև ծով և Եվրոպա բացառապես Հայաստանի և Վրաստանի տարածքներով։
«Ռոստամ Ղասեմին, առանց անունը հիշատակելու, նաև զգուշացրել է Բաքվի բռնապետին, որ «ոչ մի ուղի Իրանի համար փակ չի մնա»», – նշեց իրանագետը։
Նախօրեին ԱԺ–ում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խոսեց Իրանի և Հնդկաստանի հետ քննարկումների մասին, որոնք վերաբերում են ««Պարսից–ծոց»–Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծին։
Հոկտեմբերի 5–ին իրանական ԶԼՄ–ները հայտնեցին, որ Երևան է այցելել Իրանի պատվիրակությունը` ճանապարհների և քաղաքաշինության հարցերով փոխնախարար, տրանսպորտային ենթակառուցվածքի շինարարության և զարգացման ընկերության գլխավոր տնօրեն Խեյրոլլահ Խադեմի գլխավորությամբ։ Այցի նպատակն է քննարկել Հայաստանի տարածքում Իրանի մասնակցությամբ տարանցիկ ճանապարհի կառուցումը` որպես այլընտրանք Գորիս–Կապան ճանապարհին։
Վերջին ամսվա ընթացքում Ադրբեջանը խիստ կանոններ է ներդրել իրանական բեռնատարների նկատմամբ, որոնք երթևեկում են Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան։ Ընդ որում, Նորդուզ սահմանակետից մինչև Երևան ձգվող 400կմ–անոց ճանապարհի միայն 20կմ–ն է անցնում Ադրբեջանի տարածքով։ Խոսքը Հայաստանի հարավում գտնվող մայրուղու հատվածի մասին է, որն Արցախյան պատերազմի հետևանքով անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։
ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հայաստանի հարավում շրջանցիկ ճանապարհների երեք հատվածներում մինչև ձմռան սկիզբ կսկսի կառուցվել գրունտային ճանապարհ, ամբողջությամբ ասֆալտապատ ճանապարհը պատրաստ կլինի գարնանը։
Ադրբեջանն ու Թուրքիան նախատեսում են ստեղծել «Զանգեզուրի միջանցքը», որը կապելու է Նախիջևանը Ադրբեջանի հիմնական մասի հետ` հատելով ՀՀ տարածքը։ Այստեղ նախատեսվում է կառուցել ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներ, բայց Հայաստանի իշխանություններն ամենաբարձր մակարդակում բազմիցս հայտարարել են, որ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման մասին որևէ ծրագիր չկա և չի կարող լինել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 15:06
Военная эскалация между Ираном и Израилем эскалация угрожает жизням, увеличивает риск радиационных аварий. Об этом заявил гендиректор МАГАТЭ Рафаэль Гросси.
-
2025-06-16 15:05
Громкое уголовное дело, связанное с отмыванием денег в особо крупных размерах, дошло до суда. Прокуратура утвердила обвинительное заключение по делу А.А., проходящего по делу совместно с бывшим чрезвычайным и полномочным послом Армении при Святом Престоле М.М., и передала материалы в Ереванский общий суд первой инстанции.
-
Франция закрыла стены израильских компаний на парижском авиасалоне, вызвав резкую реакцию Тель-Авива2025-06-16 15:02
Франция распорядилась закрыть четыре основных стенда израильских компаний на парижском авиасалоне после того, как те отказались убрать с экспозиции наступательные вооружения. Это решение вызвало резкую реакцию со стороны Израиля и стало очередным проявлением напряжённости между традиционными союзниками.
-
2025-06-16 15:00
Депутат фракции «Айастан» Агван Варданян отказался подписать документ о выражении недоверия Николу Пашиняну.