Ռուս խաղաղապահներն ու բարերարները տաք հագուստ են փոխանցել Ղարաբաղի ընտանիքներին
Ռուս խաղաղապահներն ու բարերարները տաք հագուստ են փոխանցել Լեռնային Ղարաբաղում ընտանիքներին։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Մարդասիրական բեռը տրամադրվել է տարբեր բարեգործական կազմակերպությունների կողմից և Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղ տեղափոխվել է ռուսական խաղաղապահ ուժերի կողմից:
«Այսօր մենք ժամանել եք Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններից մեկը՝ Հաթերք բնակավայր, որտեղ կա 48 ընտանիք` փախստականների և բազմազավակների։ Մենք նրանց կոշիկներ և տաք հագուստ ենք բերել, որը փոխանցել է բարեգործական կազմակերպությունների ասոցիացիան։ Յուրաքանչյուր ընտանիքի երեք զույգ կոշիկ կհանձնենք․ ամառային, միջսեզոնային և ձմեռային, ինչպես նաև տղամարդկանց համար՝ տաք հագուստ, տաք ժիլետներ են»,-ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Թուսիդին։
Ակցիան կազմակերպվել է Հաթերքի գյուղապետարանի շենքում, որտեղ մարդասիրական օգնություն են ստացել 16 բազմազավակ և 32 փախստկանների ընտանիքներ։ Ընդհանուր առմամբ Հաթերք գյուղում ապրում է ավելի քան 1,5 հազար մարդ, դա Լեռնային Ղարաբաղի խոշոր հեռավոր բնակավայրերից մեկն է։ Օգնության կարիք ունեցողների հայտնաբերման ուղղությամբ ռուս խաղաղապահների աշխատանքը շարունակվում է։
«Ես շատ ուրախ եմ, որ դուք եկաք և օգնեցիք մեզ դադարեցնել այս պատերազմը, մենք հույս ունենք, որ ապագայում ամեն ինչ լավ կլինի: Մաղթում եմ ձեզ առողջություն, որ դուք միշտ մեր կողքին եք, օգնեք մեզ, մեր հույսը ձեզ վրա է: Ես ինքս շատ երկար եմ ապրել Ռուսաստանում, ես շատ հարգում եմ, սիրում եմ, ես շատ հարազատներ և ընկերներ ունեմ Ռուսաստանում, կարելի է ասել ավելին, քան այստեղ: Ես կցանկանայի, որ դուք այստեղ մնայիք, նույնիսկ շատերն էին Ռուսաստանից եկել այստեղ ապրելու: Ես նույնիսկ հարազատներիս եմ հրավիրել մեզ մոտ: Շատերի համար սա շատ մեծ աջակցություն է, կան մարդիկ, ովքեր կոշիկի ու հագուստի կարիք ունեն: Գյուղում մենք շատ փախստականներ ունենք»,-շնորհակալություն է հայտնել Հաթերքի բնակչուհի Իննա Ավանեսյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 11:17
Католикос Всех армян Гарегин II отправился в Объединенные Арабские Эмираты, сообщает канцелярия Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-09 11:15
Во время инсценированного судебного процесса (над пленным руководством Нагорно-Карабахской Республики) в Азербайджане произошел примечательный эпизод с участием Давида Ишханяна. Об этом на своей странице в Facebook написал секретарь фракции НС «Честь имею» Тигран Абрамян.
-
2025-06-09 11:15
Известная шведская активистка в области экологии Грета Тунберг выступила с обвинениями против властей Израиля, утверждая, что была похищена. Заявление было сделано в видеоролике, опубликованном организацией «Флотилия свободы» (The Freedom Flotilla Coalition) в социальной сети X.
-
2025-06-09 11:13
Губернаторы-демократы 22 американских штатов подвергли критике решение президента США Дональда Трампа направить бойцов Национальной гвардии Калифорнии для подавления протестов в Лос-Анджелесе.