Կարեն Անդրեասյան․ Ուսումնասիրում ենք դատավորների հետ կապված մոտ 200 բողոքներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կյանքը ցույց տվեց, որ վեթինգի մասին հանրության սպասումները աստիճանաբար արդարանում են. երբ լինում է կոպիտ էական խախտում, ԲԴԽ-ն, անկախ նրանից՝ դա միջնորդում է արդարադատության նախարարը, թե էթիկայի հանձնաժողովը, թե կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ցույց է տալիս օբյեկտիվություն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, տեղեկացնում է News.am-ը:
«Մենք ունենք նաև դեպքեր, երբ ԲԴԽ-ն մերժել է մեր միջնորդությունը: Մենք դրական ենք գնահատում թե բավարարման, թե մերժման դեպքերը, քանի որ հավատում ենք, որ ԲԴԽ-ն հենց այն մարմինն է, որըպետք է որոշի՝ արդյոք դատավորը կոպիտ խախտում թույլ տվել է, թե ոչ: Եթե որոշում է, որ թույլ է տվել, ուրեմն մենք ունենում ենք մի կարևոր գործընթաց, այսինքն տեղի է ունենում դատական համակարգի առողջացում:
Կարգապահական վարույթների հարուցումը և այդ ամբողջ գործընթացը հենց այն սահմանադրական գործընթացն է, որը թույլ է տալիս հանրային սպասումները արդարացնել, այսինքն զտել օրինական որոշումներ կայացրած դատավորներին ապօրինի որոշումներ կամ խախտումներ թույլ տված դատավորներից: Մենք հիմա տեսնում ենք այդ զտման գործընթացի արդյունքները: Մենք աջակցում ենք այդ գործընթացին»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ այդ գործընթացում կարևոր դեր է ունենալու նաև դատավորների էթիկայի հանձնաժողովը:
Հարցին, թե քանի՞ դատավորի նկատմամբ ուսումնասիրություններ կան և հնարավոր է՝ վաևրույթներ հարուցվեն, նախարարը պատասխանեց. «Այս պահին մենք ուսումնասիրում ենք մոտ 200 բողոքներ, որոնք ստացվել են քաղաքացիներից, դատախազությունից և բոլոր այն շահառուներից, որոնք առնչվում են դատական համակարգի թերացումների հետ:
Եթե կա դատական ակտի ապօրինություն, հենց դա պետք է նաև հիմք լինի վարութներ հարուցեու և դատավորների լիազորությունների դադարեցման, որովհետև երբ ակնհայտ ապօրինություն է տեղի ունենում դատարանում, մարդկանց ոչինչ չի մնում բողոքել դատավորներից: Ինչպես տեսնում ենք, ԲԴԽ-ն շատ արդարացի և օբյեկտիվորեն է դատում դատավորներին»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 13:57
На данный момент нет никаких обсуждений и инициатив вокруг вопроса введения церкви в налоговое поле. Об этом заявил в беседе с журналистами 9 июня глава Комитета государственных доходов Армении Эдуард Акопян.
-
2025-06-09 13:55
Депутат от фракции «Армения» Артур Хачатрян не исключает провокации и подлых выходок властей Армении в отношении Армянской Апостольской Церкви. Об этом Хачатрян заявил в беседе с журналистами 9 июня, отвечая на вопрос о нападках премьер-министра Никола Пашиняна на Католикоса всех армян Гарегина Второго.
-
2025-06-09 13:53
Полиция задержала по меньшей мере 56 человек в Лос-Анджелесе за прошедшие выходные в ходе беспорядков, которые происходят на фоне протестов против высылки нелегальных иммигрантов. Об этом правоохранители сообщили на пресс-конференции.
-
2025-06-09 13:51
Иранская сторона рассчитывает, что Соединенные Штаты серьёзно подойдут к рассмотрению ответных предложений по ядерной теме. Об этом заявил официальный представитель МИД Ирана Исмаил Багаи.