Չարաշահումներ COVID-19-ի դեմ պատվաստման գործընթացքում․ ձերբակալվել է 3 բուժաշխատող
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը փաստական տվյալներ է ձեռք բերել, որ Երևանի մի շարք բուժհաստատությունների պաշտոնատար անձինք COVID-19-ի դեմ պատվաստման գործընթացքում չարաշահումներ են թույլ տվել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից։
Ըստ այդ տվյալների՝ բժշկական գործունեության ոլորտում լիազորված լինելով կազմակերպել «Covid-19» համավարակի դեմ պատվաստման գործընթացը, բուժաշխատողները ՀՀ-ից տվյալ ժամանակ բացակայող մի շարք անձանց իբր բժշկական զննության ենթարկելու և պատվաստելու վերաբերյալ ակնհայտ կեղծ գրառումներ են կատարել բժշկական քարտերում։
«Իրենց տնօրինմանը հանձնված «Covid-19» համավարակի համար նախատեսված տարբեր տեսակի պատվաստանյութերը չեն օգտագործել նպատակային նշանակությամբ, դրանցով պատվաստումներ չեն իրականացրել։ Այդ անձանց կողմից պատվաստված լինելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ են մուտքագրել «ARMED» համակարգ, որի հիման վրա նշված համակարգում յուրաքանչյուր անձի անձնական տվյալներով և լուսանկարով ինքնաշխատ եղանակով կազմվել է պատվաստված լինելու վերաբերյալ սերտիֆիկատ»,- նշում են ԱԱԾ-ից:
Դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է 6 քրեական գործ՝ թվով 6 ԲԿ-ում տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ։ Ձերբակալվել է 3 բուժաշխատող, նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածների հատկանիշներով։ Որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).