Последние новости

Հայաստանն Իրանում նոր դեսպան ունի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Արսեն Ավագյանին նշանակել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Արսեն Ավագյանին նշանակել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թեհրան)»,–ասված է նախագահականի կայքում զետեղված հրամանագրում։

Նշենք, որ 2015 թ–ից Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է եղել Արտաշես Թումանյանը։

Արսեն Ավագյանը պատմական գիտությունների դոկտոր է (ՌԴ և ՀՀ), պրոֆեսոր (ԵՊՀ)։

Ծնվել է 1972 թ. հոկտեմբերի 31-ին Երևանում։

Տարբեր տարիների դիվանագիտական դասընթացներ է անցել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, Իրանի Իսլամական Հանրապետությունում, Հարավային Կորեայում, անվտանգությանդասընթացներ եվրոպական կենտրոնում։

Արսեն Ավագյանը 1994թ. - ից առ այսօր աշխատում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում: Տարբեր տարիներին զբաղեցրել է կցորդի, երրորդ քարտուղարի, Թուրքիայի բաժնի պետի, քաղաքական պլանավորման վարչության խորհրդականի, ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության խորհրդականի, ԻԻՀ-ում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարի (2007-2009 թթ.), սահմանակից երկրների վարչության պետի պաշտոնակատարի պաշտոնները:

Երկու անգամ եղել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀ, 2001-2005, 2015-2019թթ., 2019թ. հունվարի 21-ից նշանակվել է ՀՀ ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության պետ:

Ունի արտակարգ դեսպանորդ 7 լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:

Տիրապետում է ռուսերեն, թուրքերեն, անգլերեն լեզուներին:

Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ