«Հայաստան»․ Կառավարության կողմից բացակայում է առկա խնդիրների լուծմանն ուղղված ռազմավարությունը
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունն այսօր՝ հոկտեմբերի 13-ին, կազմակերպել էր հանրային քննարկում՝ «Տեղահանված ու բռնագրավված Հադրութ․ մեկ տարի անց․ հիմնահարցեր և մարտահրավերներ» խորագրով։Այս մասին ասված է «Հայաստան» դաշինքի տարածած հայտարարությունում, տեղեկացնում է Panorama.am-ը։
«Քննարկմանը մասնակցել են Արցախի Հանրապետության կառավարության Օպերատիվ շտաբի պետը, Հադրութի շրջանային խորհրդի նախկին ղեկավարը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպանը, Հայաստանում Արցախի Հանրապետության ներկայացուցչության, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի, ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի, ինչպես նաև հադրութցիների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների, ՀՅԴ Հայաստանի և Արցախի կառույցների ներկայացուցիչները, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները՝ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ։
Քննարկման ընթացքում վեր են հանվել հադրութցիներին և առհասարակ արցախցիներին առնչվող բազմաթիվ հարցեր։ Արձանագրվել է, որ առկա են սոցիալական, բնակարանային, աշխատանքային, առողջապահական խնդիրներ, բաց է մնացել նրանց կարգավիճակի հարցը, կառավարության կողմից բացակայում է առկա խնդիրների լուծմանն ուղղված ռազմավարությունը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նմանօրինակ քննարկումները դարձնել ավելի ակտիվ և շարունակական։
«Հայաստան» խմբակցությունը վստահեցրել է, որ հադրութցիների և Արցախի մյուս բնակավայրերից տեղահանված բնակիչների խնդիրներն այսուհետ էլ շարունակելու է պահել իր մշտական ուշադրության կենտրոնում և խորհրդարանական բոլոր լծակներն օգտագործելու է դրանց լուծման ուղղությամբ»,- տեղեկացնում են դաշինքից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 09:55
В Армении агрессивная налоговая политика никак не согласуется со стагнирующей экономикой страны. Такую точку зрения в беседе со Sputnik Армения выразил бывший председатель Комитета по госдоходам Давид Ананян.
-
2025-06-07 09:40
Интервью с представителем интересов армянских пленных в ЕСПЧ, адвокатом Сирануш Саакян.
-
2025-06-07 09:35
Интервью с экспертом по военно-политическим вопросам, доктором политических наук Михаилом Александровым.
-
2025-06-07 09:09
Первый на Южном Кавказе железнодорожный контейнерный терминал "Тбилиси драй (сухой) порт" открыт в соседней Грузии, хотя он и уступает по техническим мощностям проекту в армянском Гюмри. Что стало с армянским проектом "сухой порт", мы поинтересовались у бизнесмена и бывшего советника министра экономики Армении Шарля Маласа и выяснили, что проект "заморожен". Как все начиналось