Արմեն Գրիգորյան․ Հայաստանը երբեք չի քննարկել և չի քննարկելու միջանցքի որևէ հարց
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շեշտում է՝ Հայաստանը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արմեն Գրիգորյանն այդ մասին ասել է իրանական «Tasnim» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:
Նա նշել է, որ եռակողմ հայտարարությունից հետո տարբեր թեմաների շուրջ տարբեր քննարկումներ են եղել և տարբեր մոտեցումներ են ներկայացվել: «Ոչ միայն նոյեմբերի 9-ը, այլ նաև պատերազմը բազմաթիվ քննարկումների առիթ է դարձել: Եվ իսկապես, պատերազմը տարածաշրջանի վրա ահռելի մեծ ազդեցություն է ունեցել: Այն նաև դաշտ է բացել, որպեսզի ահաբեկիչները և այլ պետության զինված ուժերը ներկա գտնվեն մեր տարածաշրջանում: Սրա արդյունքում ընդհանուր տարածաշրջանում ապակայունություն է ստեղծվել: Մենք բազմիցս բոլորին զգուշացրել ենք սրա մասին, բայց այդ զգուշացումները չեն օգնել, որ մենք կարողանանք կանխել այս գործընթացը: Ինչ վերաբերվում է ապաշրջափակմանն՝ ուզում եմ նշել, որ դրա մասին կոնկրետ նշված է ինչպես նոյեմբերի 9-ի, այնպես էլ հունվարի 11-ի համատեղ հայտարարություններում: Ուզում եմ հստակ նշել, որ այդտեղ չկա միջանցքի մասին ոչ մի խոսք: Չնայած դրան, Ադրբեջանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ միջանցքի քննարկում կա: Ուզում եմ հստակ նշել, որ Հայաստանն երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց»,- ասել է Գրիգորյանը:
Նա հավելել է, որ այս մոտեցումը փոխանցել են ոչ միայն գործընկերներին, այլ պարբերաբար հրապարակային նշել են սրա մասին: «Ավելին ասեմ, նախընտրական շրջանում հենց Կապան քաղաքում՝ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ միջանցք չի եղել, չկա և չի լինելու: Գիտեք, որ այս ընտրությունների ընթացքում մենք ստացել ենք բացարձակ աջակցություն ժողովրդի կողմից, ինչը նշանակում է, որ հանրությունն ևս աջակցում է մեզ՝ միջանցք չտրամադրելու հարցում: Այսինքն սա նաև հանրային ընկալում է, որ միջանցք չպետք է լինի: Հայաստանը պատրաստ է ճանապարհ տրամադրել, բացել ճանապարհներն, այսինքն գոյություն ունեցող բոլոր ճանապարհները տրամադրել, որպեսզի և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան երթևեկելու համար օգտվեն այդ ճանապարհներից: Բայց բոլոր այդ ճանապարհները լինելու են Հայաստանի սուվերեն վերահսկողության տակ ու այս առումով մենք և՛ հրապարակային ենք խոսել, և՛ մեր գործընկերներին ենք սրա մասին ասել»,- նշել է Արմեն Գրիգորյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.