Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԵԹԵ ՆԻԿՈԼԻ ԳԱՐԴԱՇ-ՅՈԼԴԱՇՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ, ԹՈՂ ԹՈՒՆԵԼ ՓՈՐԵՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՏԱԿՈՎ
Կապիտուլյանտներն այնպիսի առոգանությամբ ու հրճվանքով են արտասանում՝ «միջանցքի հարց չի քննարկվել և չի քննարկվում» բառերը՝ կարծես շուրջ 9500 ք.կմ (950.000 հա) հայրենի հողը իրենց իշխանությունը չի հանձնել նույն թուրքերին։
Ընդ որում՝ հանձնել բառի բացատրական իմաստով, մոտավորապես այսպես.
«գարդաշլար, հո՞ղ եք ուզում, խնդրեմ վերցրեք, բայց որպեսզի Նիկոլին տանը չասեն դավաճան, պետք է պատերազմում հնարավորինս շատ զոհեր տանք, որպեսզի «հպարտ քաղաքացիները» վախենան ցանկացած պատերազմից և հետո ինչ ուզեք՝ տան նաև Հայաստանից»։
Արցախի հողերը ստանալուց հետո, երբ կապիտուլյանտի գարդաշ Ալիևն ու յոլդաշ Էրդողանը, շուրջ 9 ամիս շարունակ (2021թ. հունվարի 11-ից սկսած) պաշտոնապես խոսում էին «զանգեզուրի կամ նախիջևանի միջանցքի» մասին՝ մեզ մոտ, պաշտոնական Երևանում՝ կապիտուլյացիոն լռություն էր։ Միայն ռադիկալ ընդդիմությունն է կտրուկ մերժել, և մերժում որևէ տիպի միջանցքի գոյության հնարավորությունը։
Նիկոլն ու իր օտարածին խունտան, Ցռան Վերգոյի «քաջությամբ», լուռ ու մունջ հետևում էին, թե ինչպես էր բզկտվում Սյունիքի սահմանները։ Եվ ոչ մի ծպտուն, առավել ևս որևէ գործողություն երկրի անվտանգության, ու տարածքային ամբողջականության համար չեն ձեռնարկել։
Այժմ, երբ Թուրքիայի ընդլայնմանը դեմ հանդես եկող Իրանը, Ռուսաստանը, Հնդկաստանը,Չինաստանը (նույնիսկ Վրաստանը), յուրաքանչյուրն իր տրանսպորտային, անվտանգային, արժեքային կամ հեռահար ռազմավարական շահերից ելնելով, դեմ են Սյունիքում որևէ կարգավիճակային փոփոխությանը՝ մեր Ցռան Վերգոները, Մաուգլի մուլտֆիլմի հայտնի կենդանու պես լեզու են առել ( ...а мы уйдём на севе, а мы уйдём на север)։
Հայտարարում են, որ «ոչ մի միջանցքի հարց չի քննարկվում»։ Բա որ չեք քննարկել, նախորդ 10 ամիսներին ի՞նչ էիք անում։ Ախր, ո՞վ եք դուք, որ քննարկեիք կամ չքննարկեիք։ Դուք ապրանք վաճառող էժանագին մանրավաճառի պես, կողքից հետևել եք, թե ինչպես են գնորդներն ու կողոպտիչները առևտուր անում ձեզ վստահված Հայրենիքի շուրջ (կներեք՝ կոպիտ համեմատության համար)։ Դուք սեփական որդիների արյունով կայացած Հայրենիքի վրա «առևտուր արած» կերպարներ եք, ո՞վ պետք է ձեր հետ հարց քննարկեր։ Դուք ընդամենը լուռ ու մունջ կատարել եք այն, ինչ ձեզ հանձնարարել են ուժային կենտրոնները։ Վաղը եթե Աստված մի արասցե, նույն ուժային կենտրոնները չխանգարեն Թուրքիային, դուք մեծ ոգևորությամբ պատմելու եք, որ թուրք-ադրբեջանական «ապաշրջափակումը» 100%-ով բխում են Հայաստանի շահերից (այնպես, ինչպես ձեր կապիտուլյանտ ղեկավարը մի անգամ բլթացրել է արդեն)։
Այո, Սյունիքով ոչ մի միջանցք կամ առանձին ստատուսով որևէ ճանապարհ, երբեք չպետք է լինի։ Եթե Նիկոլի գարդաշ-յոլդաշները շատ են ցանկանում, թող շուրջ 50 կմ երկարությամբ և մեծ խորությամբ թունել փորեն Սյունիքի տակով՝ Նախիջևանից դեպի Կովսական, եթե իհարկե կարող են։
Հակառակ դեպքում՝ պետք է ենթարկվեն մեր մաքսավորի ու սահմանապահի՝ ՀՀ տարածք մուտք գործելու, տարանցման և ելքի համար նախատեսված բոլոր իրավական պահանջներին, ինչպես նաև վճարեն բոլոր տարանցիկ վճարները։
Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 10:52
«Проблема Ильхама Алиева в том, что он не изучал опыт бывшего президента соседней республики Михаила Саакашвили, который тоже долго провоцировал Москву и даже провёл маленькую и победоносную военную кампанию в Аджарии», - пишет в своем телеграм-канале директор Евразийского коммуникационного центра, кандидат исторических наук Алексей Пилько.
-
2025-07-22 10:05
«Ильхам Алиев встал на антироссийский и антииранский путь Абульфаза Эльчибея, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, военный историк Армен АЙВАЗЯН.
-
2025-07-21 16:19
Третий год подряд Ардшинбанк выступает “Сильным” партнером ежегодного неформального бизнес-форума Sevan Startup Summit 2025. В этом году он пройдет с 20 по 26 июля, традиционно на одном и том же месте — на берегу озера Севан.
-
2025-07-21 12:26
Ведущее международное издание Euromoney, известное авторитетным анализом финансового сектора, присудило Америабанку награду за превосходство «Лучший банк Армении в 2025 г.» на церемонии награждения, состоявшейся в Лондоне. С 2011 г. Америабанк удостаивается этой престижной награды уже в 11-й раз.