Последние новости

Հայ դեռահասները կարող են մասնակցել «Teen Art Awards» մրցույթին

«Teen art awards»-ը ժամանակակից արվեստի մրցանակաբաշխություն է 14-17 տարեկան դեռահասների համար, որը հիմնադրվել է Ռուսաստանում։ Բացի ռուս դեռահասներից, մրցույթին կարող են մասնակցել նաև Հայաստանի պատանի արվեստագետները: Մրցանակի հիմնադիրն է «Art.Coordinate» ժամանակակից արվեստի աջակցության և զարգացման հիմնադրամը։

Արվեստի կենտրոնի կրթության գծով տնօրեն, «Teen Art Awards»-ի ժյուրիի անդամ, արվեստաբան Ելիզավետա Շիրինյանը Sputnik Արմենիային պատմեց, որ այս տարի օգոստոսին Հայաստան էր այցելել «Art Coordinate» հիմնադրամի նախագահ Դարյա Կալինինան։

«Նա հիացած էր Հայաստանով և սիրահարվել էր մեր մշակույթին։ Դրանից հետո Դարյա Կալինինան ցանկություն հայտնեց անպայման մրցույթում տեսնել հայ պատանիների աշխատանքները»,-ասաց Ելիզավետան։

Հայտեր կարելի է ուղարկել մինչև 2021 թ-ի դեկտեմբերի 1–ը: Մրցույթն առնչվում է արվեստի տարբեր ճյուղերի՝ գեղանկարչություն, լուսանկարչություն, գրաֆիկա, թվային արվեստ, վիդեոարտ, պերֆորմանս:

Մրցանակաբաշխության կայքում նշվում է, որ «Тeen Аrt Аwards» ոչ միայն մրցույթ է, որն ուղղված է վառ և երիտասարդ արվեստագետների ընտրությանը, այլև հարթակ, որը արտ-համայնքի աջակցության և օգնության շնորհիվ նպաստում է ինքնատիպ, հավակնոտ, պայծառ, ստեղծագործական պատանիների մասնագիտական աճին և զարգացմանը:

Մրցույթի մասնակիցները կկարողանան բացեիբաց կարծիք հայտնել ժամանակակից արվեստի լեզվով, ինչպես նաև շահել արժեքավոր մրցանակներ դրամաշնորհ՝ ժամանակակից արվեստի կրթական ծրագրերում սովորելու համար, մրցանակներ մրցանակաբաշխության գործընկեր LG միջազգային ընկերությունից, արվեստի մասին գրքեր, պրոֆեսիոնալ գեղանկարչական գործիքների հավաքածուներ։

Մրցանակի դափնեկիրները կմասնակցեն Պետերբուրգի պատկերասրահներից մեկում կայանալիք ցուցահանդեսին, որի շրջանակում կլինի աշխատանք համադրողի հետ, լուսաբանում հեռուստատեսությամբ և ԶԼՄ-ներում, դափնեկրի աշխատանքի հրապարակում կատալոգում՝ աշխատանքի մասին պրոֆեսիոնալ արվեստագիտական հոդվածով:

Բացի այդ, դեռահասները անձնական ուսուցիչների՝ Ռուսաստանի և մերձավոր արտերկրի հաջողակ նկարիչների հետ աշխատելու արժեքավոր փորձ կստանան:

Մասնակցելու համար անհրաժեշտ է ընտրել առաջարկվող անվանակարգերից մեկը կամ մի քանիսը, կատարել առաջարկվող թեմայով աշխատանքը, լրացնել հայտը https://teenartawards.com/#about կայքում և ներկայացնել ձեր աշխատանքը՝ դրա լուսանկարը, տեսագրությունն ու նկարագրությունը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • В Ереване открывают памятник Шарлю Азнавуру (Видео)
    2025-07-18 11:45

    На площади Шарля Азнавура в Ереване проходит церемония торжественного открытия памятника всемирно известному шансонье.

  • Каллас: Постпреды ЕС согласовали 18-й пакет антироссийских санкций
    2025-07-18 11:43

    Постоянные представители стран-членов Евросоюза на заседании в пятницу договорились по 18-му пакету антироссийских санкций, которые хотела ввести еще Польша во время своего председательства в Совете ЕС (до конца июня 2025 года), сообщила глава европейской дипломатии Кая Каллас.

  • АУТСОРСИНГ ГЕОПОЛИТИЧЕСКИ ЗНАЧИМЫХ ОБЪЕКТОВ - ВСЕГДА УДАР ПО СУВЕРЕНИТЕТУ
    2025-07-18 11:19

    Стремление к контролю над теми или иными географически важными точками издавна было одним из ключевых двигателей мировой истории и политики. Сжимающееся вокруг Сюника кольцо, формируемое руками Пашиняна и подаваемое под термином «аутсорсинг», — не первый и не последний в истории пример, когда за счёт суверенитета удовлетворяются интересы различных держав. Предлагаю вместе вспомнить, как развивались попытки «аутсорсинга» стратегически важных логистических объектов:

  • ПОЛИТОЛОГ О РИСКАХ АУТСОРСИНГА: ВМЕСТО ДВУХ ЗАКРЫТЫХ ГРАНИЦ АРМЕНИЯ ПОЛУЧИТ ТРИ
    2025-07-18 11:02

    Соединенные Штаты непосредственно вовлечены в процесс открытия так называемого "Зангезурского коридора". Такую точку зрения в беседе со Sputnik Армения высказал политолог Сергей Мелконян. Отметим, что несколько дней назад посол США в Турции Томас Баррак заявил, что считает теоретически возможной передачу дороги из Азербайджана в Нахиджеван через Сюникскую область под американское управление.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ