Պաշտպան․ Արմեն Չարչյանի առողջական վիճակը մնում է ծանր
Անազատության մեջ գտնվող հայտնի բժիշկ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը մնում է ծանր: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
Նա նշեց, որ Ա. Չարչյանի մոտ առկա հիվանդության տեսակը՝ շաքարային դիաբետի ծանր ձև՝ ինսուլինակախյալ, ստանում է 100-ից ավելի միավոր ինսուլին, ինչը խնդրահարույց հանգամանք է առողջական վիճակի առումով:
Ինչ վերաբերում է դատարանի կողմից նշանակված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությանը, պաշտպանն ասաց, որ դատաբժշկական եզրակացությանը մինչ օրս չունեն:
«Սպասում ենք, թե երբ կլինի, որպեսզի հաջորդ դատական նիստում դատաբժշկական եզրակացության պայմաններով վերջնականապես քննարկվի Արմեն Չարչյանի խափանման միջոցի փոփոխման հարցը, քանի որ գրավի վերաբերյալ իմ միջնորդության լուծումը դատարանը հետաձգեց՝ պայմանավորելով այդ եզրակացությամբ»,- ասաց Է. Ալեքսանյանը:
Նա հայտնեց, որ Արմեն Չարչյանն այլևս քաղաքացիական հիվանդանոցում չէ, այժմ գտնվում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում:
Ավելի վաղ News.am-ը հայտնել էր, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն օգոստոսի 23-ին Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել էր։ Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը սեփական նախաձեռնությամբ գնացել էր քրեակատարողական հիմնարկ, ապա՝ կալանավորվել։ Մեկ օր անց Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է, ու նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։
Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):
Հավելենք, որ Արմեն Չարչյանը օգոստոսի 24-ին տարել է սուր ինֆակտ, ունի ծանր շաքարային դիաբետ և ընդունում 92 միավոր ինսուլին, ինչն ուղղակի անհամատեղելի է կալանքի հետ, և այս անհամատեղելիությունը հաստատվում է Կառավարության 825Ն որոշմամբ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.