Հաագայում Հայաստանը ներկայացրել է հիմնավոր հակափաստարկներ ընդդեմ Ադրբեջանի հայցի
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է հիմնավոր հակափաստարկներ՝ Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումների ժամանակ: Այս մասին Faceboօk-ում հայտնում է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Նա նաև հայտնում է, որ Ադրբեջանը դատարանից պահանջում է հրատապ միջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ:
Բանավոր լսումները կշարունակվեն հոկտեմբերի 19-ին:
Հիշեցնենք` մինչ այդ ՄԱԿ–ի միջազգային դատարանում ներկայացվել էր «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի շրջանակում Հայաստանի ներկայացված պահանջը` Ադրբեջանի հանդեպ հրատապ միջոցների կիրառելու վերաբերյալ։ Երկօրյա լսումների ընթացքում Հայաստանը դատարանին էր ներկայացրել իր պահանջները և պատասխանել մյուս կողմի հակափաստարկներին: Դատարանի որոշումը դեռ չի հրապարակվել։
Լսումների ավարտին դատարանի նախագահը հայտարարել էր, որ որոշումը կհրապարակվի հնարավորինս սեղմ ժամկետում:
Հայկական կողմն իր հայցով դատարանից, մասնավորապես, պահանջել է ժամանակավոր միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, որպեսզի Ադրբեջանն անհապաղ ազատ արձակի 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր զինված ռազմական գործողությունների հետևանքով գերության մեջ են հայտնված բոլոր հայ ռազմագերիներին, պատանդներին և կալանքի տակ գտնվող այլ անձանց, նաև` թույլ տա անկախ բժշկական և հոգեբանական փորձաքննություն իրականացնել հայ գերիների նկատմամբ։
Հայաստանի պահանջների շարքում է նաև, որ Ադրբեջանը ձեռնպահ մնա հայերի նկատմամբ ատելության քարոզից` այդ թվում ՝ փակի «ռազմավարի պուրակը»։
Միջազգային դատարանից Ադրբեջանի պահանջը մեկն է եղել` մերժել ՀՀ–ի կողմից ներկայացված ժամանակավոր միջոցների կիրառման պահանջը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 14:31
Иеромонах Асохик Карапетян заявил, что против Армянской Церкви готовится террор на государственном уровне, а компетентные органы бездействуют.
-
2025-06-09 13:57
На данный момент нет никаких обсуждений и инициатив вокруг вопроса введения церкви в налоговое поле. Об этом заявил в беседе с журналистами 9 июня глава Комитета государственных доходов Армении Эдуард Акопян.
-
2025-06-09 13:55
Депутат от фракции «Армения» Артур Хачатрян не исключает провокации и подлых выходок властей Армении в отношении Армянской Апостольской Церкви. Об этом Хачатрян заявил в беседе с журналистами 9 июня, отвечая на вопрос о нападках премьер-министра Никола Пашиняна на Католикоса всех армян Гарегина Второго.
-
2025-06-09 13:53
Полиция задержала по меньшей мере 56 человек в Лос-Анджелесе за прошедшие выходные в ходе беспорядков, которые происходят на фоне протестов против высылки нелегальных иммигрантов. Об этом правоохранители сообщили на пресс-конференции.