Ռուսական ընկերությունները մտադիր են ավելի քան 1 մլրդ դոլարի ներդրում կատարել ՀՀ-ում
Ռուսական ընկերությունները մտադիր են ավելի քան 1 մլրդ դոլարի ներդրում կատարել ՀՀ-ում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումի ժամանակ ասաց ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։
Նրա խոսքով՝ դրանց զգալի մասը հայկական տնտեսության համար խոշոր հարկատուներն են։
Նա հայտնեց, որ Հայաստանում հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումի աշխատանքներին մասնակցելու համար ժամանել են ավելի քան 40 ռուսական ընկերությունների ներկայացուցիչներ, ովքեր հետաքրքրված են տարբեր ոլորտներում համագործակցությամբ։ «Հուսով ենք, որ ֆորումի աշխատանքի հիմնական արդյունքները կլինեն նոր համատեղ նախագծերի վերաբերյալ համաձայնագրերը, և, իհարկե, մեզ համար շատ կարևոր է միջտարածաշրջանային համագործակցության զարգացումը»,-նշեց նա։
Նախարարն ընդգծեց, որ Հայաստանը Ռուսաստանի ամենակարևոր ռազմավարական գործընկերն է: «Մենք զարգացնում ենք մեր հարաբերությունները բարիդրացիության և փոխադարձ շահերի անվերապահ հարգանքի սկզբունքների հիման վրա: Ամուր կապերն օգնում են մեզ հաղթահարել տնտեսական անկման հետևանքները, և մենք տեսնում ենք, որ այս տարի շրջանառությունը կրկին աճել է: Շատ կարևոր է, որ զարգանում է ոչ միայն առևտրային, այլև ներդրումային համագործակցությունը: Ներկայումս Հայաստանում գործում են ավելի քան 40 խոշոր ռուսական ընկերություններ, որոնք ներդրումներ են կատարում Հայաստանի տնտեսության մեջ, ստեղծում նոր աշխատատեղեր: Միևնույն ժամանակ, կարևոր է, որ այս համագործակցության հետագա ամրապնդման ծրագրեր կան»,-եզրափակեց նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 13:57
На данный момент нет никаких обсуждений и инициатив вокруг вопроса введения церкви в налоговое поле. Об этом заявил в беседе с журналистами 9 июня глава Комитета государственных доходов Армении Эдуард Акопян.
-
2025-06-09 13:55
Депутат от фракции «Армения» Артур Хачатрян не исключает провокации и подлых выходок властей Армении в отношении Армянской Апостольской Церкви. Об этом Хачатрян заявил в беседе с журналистами 9 июня, отвечая на вопрос о нападках премьер-министра Никола Пашиняна на Католикоса всех армян Гарегина Второго.
-
2025-06-09 13:53
Полиция задержала по меньшей мере 56 человек в Лос-Анджелесе за прошедшие выходные в ходе беспорядков, которые происходят на фоне протестов против высылки нелегальных иммигрантов. Об этом правоохранители сообщили на пресс-конференции.
-
2025-06-09 13:51
Иранская сторона рассчитывает, что Соединенные Штаты серьёзно подойдут к рассмотрению ответных предложений по ядерной теме. Об этом заявил официальный представитель МИД Ирана Исмаил Багаи.