Արքեպիսկոպոսը պատմել է Երևանում Ռուս Ուղղափառ եկեղեցու տաճարի կառուցման մասին
Երևանում Ռուս Ուղղափառ Եկեղեցու տաճարը նախատեսվում է կառուցել քաղաքում չպահպանված առաջին ուղղափառ եկեղեցու տեղում, «ՌԻԱ Նովոստի»-ին պատվել է Երևանի և Հայաստանի արքեպիսկոպոս Լեոնիդ (Գորբաչով):
«Հայաստանում ուղղափառ քրիստոնյաների միավորման կենտրոններից մեկը կլինի տաճարային համալիրը, որի շինարարությունը նախատեսվում է Երևանում: Հատկանշական է, որ Երևանի առաջին ուղղափառ եկեղեցին, որն օծվել էր ի պատիվ Ամենասուրբ Աստվածածնի, ժամանակին գտնվել է նույն վայրում, որտեղ այժմ նախատեսվում է համալիրի կառուցումը: Ցավոք, տաճարը մինչ մեր օրերը չի պահպանվել՝ ինչպես և շատ քրիստոնեական սրբավայրեր»,- ասել է արքեպիսկոպոսը:
Այնուամենայնիվ, ըստ արքեպիսկոպոսի, դեռ վաղ է խոսել դրա կառուցման ժամկետների մասին: «Հայաստանում գործում է Ռուս Ուղղափառ եկեղեցու ութ ծխական համայնք, որոնցից երկուսը գտնվում են 102-րդ ռուսական ռազմակայանի տարածքում»,- հավելել է նա:
«Առաջնային խնդիրը Հայաստանի Հանրապետությունում ՌՈւԵ-ի՝ լիարժեք կարգավիճակ ստանալու գործընթացն ավարտին հասցնելն է, ինչը թույլ կտա ակտիվորեն զարգանալ, շփվել հոգևորականների և հավատացյալների, դիվանագիտական գերատեսչությունների և ներկայացուցչությունների, Հայաստանում ռուսական կազմակերպությունների և ընկերությունների, մեր հայրենակիցների հետ»,- ասաց Լեոնիդ արքեպիսկոպոսը:
Հոկտեմբերի 15-ին Ռուս Ուղղափառ Եկեղեցու Սուրբ Սինոդը որոշեց Հայաստանի տարածքում հիմնել Ռուս Ուղղափառ եկեղեցու Երևանյան-Հայաստանյան թեմը: Երևանահայ թեմի եպիսկոպոս է ընտրվել Կլինի արքեպիսկոպոս Լեոնիդը, ով 2016 թվականից զբաղեցնում էր Հայաստանում Ռուս Ուղղափառ եկեղեցու ծխական համայնքի կառավարչի պաշտոնը: Ինչպես նաև, Սինոդի որոշմամբ, նա շարունակում է զբաղեցնել Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների վարչության նախագահի տեղակալի պաշտոնը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.