Մենք որոշակիություն ենք ուզում. ԱՀ պատգամավորը` տեղահանված արցախցիների կարիքների մասին
Հայաստանում հայտնված Արցախի հարկադիր տեղահանվածների խնդիրների լուծումը վերջին 1 տարում հիմնականում տարերային բնույթ է կրել։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում 44-օրյա պատերազմի հետևանքով իրենց տներից տեղահանված արցախցիների խնդիրներիմ նվիրված լսումների ժամանակ հայտարարեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նա հայտնեց, որ մինչ օրս չկան հստակ տվյալներ, թե ՀՀ-ում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցիներից քանիսն են ցանկանում վերադառնալ։ Արցախի ԱԺ պատգամավորն ընդգծեց, որ ՀՀ-ում Արցախի օպերատիվ շտաբի ներգրավմամբ պետք է շատ արագ կատարել այդ ընտանիքների կարիքների գնահատում ու խմբավորել դրանք ըստ առաջնահերթության։ Նրա խոսքով՝ այդ հարցով չի մշակվել հստակ ռազմավարություն։
«Պետք է առաջնորդվել ոչ թե սոցիալական հավասարության սկզբունքով, այլ սոցիալական արդարության։ Բնակչությանն Արցախում պահելու միակ գրավականը հենց դա է։ Արցախի սոցիալական նախարարությունը խոսում էր հսկայական ծրագրերի մասին, սակայն արդյունքում տեսանք, որ փող բաժանելուց զատ, այլ ծրագիր չիրականացավ»,- նշեց Հակոբյանը։
Պատգամավորը փաստեց, որ օգնության մասին ինչ-որ էպիզոդիկ որոշումներ ընդունվել են առանձին անհատների հասարակական հնչեղության, ակտիվության և «աղմկոտ ձայնի» շնորհիվ։ Հակոբյանն ընդգծեց՝ ֆինանսական և սոցիալական աջակցության համար հսկայական գումարներ են հատկացվել, բայց մեծ հաշվով դրանք վատնվել են, իսկ խնդիրները շարունակել են կուտակվել:
Արցախցի պատգամավորը շեշտեց, որ նույն խնդիրը նաև Արցախում է և շեշտեց, որ այնտեղ ոչ միայն տեղահանվածների հարցն է պետք լուծել, այլև արտագաղթի։
Խոսելով բռնի տեղահանվածների այն պահանջի մասին, որ նրանք ցանկանում են ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ստանալ, նա ասաց, որ այդ հարցին էլ առանձին մոտեցում պետք է ցուցաբերվի։
«Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ-ի ներկայացուցիչ Կարինե Մովսիսյանն էլ ընդգծեց, որ այն անձինք, ովքեր տարիներ շարունակ չեն ապրել Քաշաթաղում, կարողացել են օգտվել սոցիալական տարբեր ծրագրերից։
«Այն անձինք, որոնք մինչև վերջ ապրել են ու մնացել այդ շրջանում, այսօր չեն կարողանում օգտվել այդ սոցիալական ծրագերից։ Հարցերը բարձրացնելիս էլ քար լռություն է, մենք չենք հասկանում, թե ինչու այդ անձինք չեն ստացել այդ գումարները։ Ունենք հարյուրավոր դիմումներ այդ հարցի վերաբերյալ»,- ընդգծեց Մովսիսյանը։
Նա հավելեց, որ այսօր խախտված են գրեթե բոլոր տեղահանվածների իրավունքները։ ՀԿ-ի ներկայացուցչի կարծիքով` պետք է լուծվի նաև տեղահանվածների բնակարանների հարցը, որպեսզի վերջիններս ավելի հանգիստ ապրեն և փորձեն աշխատել։
«Մենք որոշակիություն ենք ուզում, սոցիալական հարցերը որոշ չափով փորձում է պետությունը լուծել, սակայն մեզ համար կարևոր է քաղաքական կայունությունը։ Մենք ցանկանում ենք իմանալ, թե ՀՀ քաղաքական դաշտն ի վերջո ինչ դիրքորոշում ունի արցախյան խնդրի շուրջ»,- ասաց Դավթյանը և հավելեց, որ ցանկանում են իմանալ, թե Արցախի ճանաչման հարցը երբ է կրկին մտնելու օրակարգ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Նշենք, որ այս պահին ՀՀ-ում կա Արցախից եկած 5294 ընտանիք՝ 20433 մարդ։ 6180-ն անչափահաս են։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 11:44
Российский политолог Василий Колташов прокомментировал Alpha News заявление представителя МИД РФ Марии Захаровой о том, что Минская группа ОБСЕ, занимающаяся решением карабахской проблемы, утратила свою актуальность.
-
2025-04-23 11:35
С началом боевых действий на территории Украины и санкций в отношении России экономика Армении пережила беспрецедентный всплеск активности: резкий рост импорта, экспорта и внутренних инвестиций, поддержанных притоком капитала и людей в основном из России. Однако спустя три года, в условиях условной стабилизации, страна сталкивается с глубокими структурными проблемами. В интервью VERELQ экономический обозреватель, генеральный директор агентства "Арминфо" Эммануил Мкртчян анализирует причины спада внешней торговли, снижение внутреннего спроса, ситуацию на ипотечном рынке и парадоксально устойчивый рост банковского сектора.
-
2025-04-23 11:27
Группа ученых из США утверждает, что они открыли совершенно новый цвет, которого никогда раньше не видел человек.
-
2025-04-23 11:22
Продление срока подачи декларации о доходах до 1 ноября не приведет к росту числа заявок, а угрозы о штрафах в случае незаполнения деклараций вряд ли будут применены. Такое мнение в беседе со Sputnik Армения высказал руководитель инициативы "Армения – это я", экономист Наири Саркисян.