Последние новости

Քերոբյան․ Գնաճը խժռում է մեր արած աշխատանքի մեծ մասը

Ընդհանուր գնաճը 8,9 տոկոս է, բայց սննդամթերքինը, իհարկե, ավելի բարձր։ Մենք, իհարկե, շատ անհանգստացած ենք, որովհետև մեր աշխատանքի արդյունքը պետք է լինի մարդկանց ավելի լավ ապրելը, իսկ գնաճը, կարելի է ասել, խժռում է մեր արած աշխատանքի մեծ մասը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ վստահեցնելով, որ գնաճի դեմ իրենք պետք է պայքարեն և պայքարում են։

Վահան Քերոբյանը որպես գնաճի դեմ իրենց կիրառած գործիքակազմ՝ նշեց «կոնսուլտացիաները տարբեր երկրների հետ»։

«Անընդհատ կոնսուլտացիաների մեջ ենք մեր գործընկեր երկրների հետ՝ առաջին հերթին ԵԱՏՄ գործընկերների, նաև Ուկրաինայի և Հարավամերիկյան երկրների հետ, որպեսզի կարողանանք ՀՀ տնտեսվարողներին ապահովել ցածր գներով կամ նորմալ գներով ապրանքներով և հումքով, ինչը թույլ կտա մեղմել գնաճը», - ասաց նա։

Իրենց գործիքակազմի արդյունավետության մասին Վահան Քերոբյանը չխոսեց, սակայն մտահոգություն հայտնեց գնաճը զսպելու՝ ԿԲ-ի կիրառած գործիքակազմի առնչությամբ։

«Երբեմն այդ գործիքակազմը սկսում է վտանգել կամ վնասել տնտեսության՝ մեզ համար շատ կարևոր ճյուղերը, օրինակ՝ արտահանմանը։ Գիտեք, որ արտարժույթի փոխարժեքը վերջին մի քանի տարվա, երևի, ամենացածր կետի վրա է, և դա մեզ, ինչպես նաև մեր արտահանողներին, շատ է անհանգստացնում», - ասաց Քերոբյանը՝ ԿԲ-ից ակնկալելով, որպեսզի չվտանգի արտահանման ոլորտը, տեղեկացնում է Aysor.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ