Աբրահամյան․ Մտավախություն ունեմ, որ պատերազմին առնչվող մեծ թվով հանգամանքներ ոչնչացվելու են
Մենք շարունակում ենք ընթանալ պարտության հետևանքները հաշվի առնելով, որոնք այս ամանակահատվածում, ցավոք, մեզ համար որևէ բարենպաստ միջավայր չեն ստեղծել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կազմակերպած քննարկման ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա նկատեց, որ այսօր էլ կա տեղեկատվության մեծ պաշար, որին որևէ մեկը չի տիրապետում. «Տիրապետում են մի քանի անձնինք, որոնք այսօր ներկայացնում են իշխանությունը: Իրականում քողարկելով իրական տեղեկատվությունը, որը մեզ հարկավոր է հասկանալու համար և պտերազմի պատճառների, և պատերազմը ժամանակին չկանգնեցնելու և հետագայում նաև պատերազմական իրավիճակում որևէ ձևով չհաղթահարելու վերաբերյալ:
Ես մտավախություն ունեմ, որ իշխանությունն ամեն ինչ անում է, որ պատերազմի հետ առնչվող մեծ թվով հանգամանքներ ուղղակի ոչնչացվելու են: Ներկայումս արդեն նկատելի է, որ իշխանությունը ոչ միայն քաղաքայկան տեղեկատվական առումով դրա համար անհրաժեշտ դաշտ պատրաստել է, այլ կարողացել է ճնշումների, ահաբեկումների միջոցով որոշ անձանց բերանները փակել և թույլ չտալ, որ խոսեն»,-ասաց նա, տեղեկացնում է News.am-ը:
Տիգրան Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ իրենց փնտրած շատ հարցերի պատասխան իրենք կարող են գտնել միայն այն ժամանակ, երբ ՀՀ-ում այս իշխանությունը չլինի. «Այս իշխանության պայմաններում ճշմարտությունն իմանալու հնարավորություն ուղղակի չունենք»:
Անդրադառնալով գերիների խնդրին, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Այն մարդիկ, որոնք այսօր պատասխանատու են մեր հայրենակիցների ճակատագրի համար, չափազանց վատ են աշխատում, չեն գործադրում առկա բոլոր հնարավորությունները»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.