Մուշեղ Բաբայանը 20 օր էլ չպաշտոնավարեց որպես ՀՔԾ պետի տեղակալ․ նա նոր պաշտոն ունի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր է ստորագրել Մուշեղ Բաբայանին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար նշանակելու մասին։
«Ղեկավարվելով «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 12-րդ մասով՝ Մուշեղ Բաբայանին 2021 թվականի հոկտեմբերի 21-ից նշանակել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար՝ ազատելով նրան Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնից», - ասվում է հրամանագրում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Նշենք, որ Բաբայանը նշանակվել էր Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնում ընդամենը 17 օր առաջ՝ հոկտեմբերի 4-ին։ Դրանից առաջ նա ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետն էր, իսկ մինչև 2018-ի իշխանափոխությունը աշխատել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-10 20:01
МИД Армении выразил соболезнования в связи со стрельбой в школе в австрийском Граце.
-
2025-06-10 20:00
Информированный источник РИА Новости заявил, что в связи с реакций МИД Азербайджана на высказывание помощника президента РФ Владимира Мединского по Карабаху в России рассчитывают на признание Азербайджаном новых российский регионов и Крыма.
-
2025-06-10 19:57
Антикоррупционный суд отменил подписку о невыезде в отношении третьего президента Армении Сержа Саргсяна, частично удовлетворив ходатайство адвокатов Рубена Акопяна и Амрама Макиняна.
-
2025-06-10 19:54
Вторая группа российских военнослужащих возвращена с подконтрольной киевскому режиму территории в рамках достигнутых на прошлой неделе в Стамбуле договоренностей. Об этом сообщает оборонное ведомство России.