Օհանյան․ Ճանապարհների ապաշրջափակումը հետագայում բերելու է ավելի խորը շրջափակման (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Տրանսպորտային ճանապարհների ապաշրջափակումը հետագայում բերելու է ավելի խորը շրջափակման։ Այս մասին հոկտեմբերի 24-ին՝ Գյումրիում, մարզային այցելությունների ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Ցավալի է այն, որ նույնիսկ պատերազմից հետո այսօրվա իշխանությունները հետևություններ չարեցին: Պարտությունների շարանը շարունակվեց, Ադրբեջանը, թուրքերը հայտնվեցին Հայաստանի սահմաններում, դեռ ավելին՝ ներխուժեցին մեր սահմաններից ներս՝ գրավելով այն կարևորագույն ռազմավարական կետերը, որոնք բարձունքներն են, ճանապարհներ են, ՀՀ-ի սահմանամերձ բնակավայրերի կենսունակությունն ապահովող ենթակառուցվածքներ են»,- նշեց Սեյրան Օհանյանը։
Սեյրան Օհանյանի խոսքով՝ դրանք այսօր նաև շահարկման, Հայաստանին ճնշելու առիթ են հանդիսանում:
«Հիմնական նպատակն այն է, որպեսզի Հայաստանի և Արցախի շուրջ օղակն ավելի սեղմեն, այսպես կոչված՝ տրանսպորտային ճանապարհների ապաշրջափակումը հետագայում բերելու է ավելի խորը շրջափակման, այն արտահայտվելու է տնտեսական ճշումների, և նաև ամենացավալին՝ տվյալ շրջաններում՝ Սյունիք, Գեղարքունիք, մեր ժողովրդագրական նկարագրի փոխման»,- ասաց Օհանյանը։
Ըստ պատգամավորի՝ թուրքերը տարբեր պատրվակներով՝ տնտեսության զարգացման, կապեր հաստատելու առումով գալու են, լցվեն Հայաստան և անորոշ է դառնալու Արցախի, Հայաստանի հեռանկարային ողջ պատմությունը:
Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ իրենց վերջին մեկ ամսվա միջոցառումների հիմնական նպատակն ազգային դիմադրության ձևավորումն է՝ ոչ Հայաստանի թրքացմանը և ոչ Արցախի հայաթափմանը կարգախոսի ներքո:
«Այսօր նաև Հայաստանում, տարածաշրջանում տիրող իրավիճակի առումով որոշակի անորոշություններ ենք տեսնում: Այսօր արդեն իսկ մեր իշխանությունների մի մասը հանրության դատին են նետել այնպիսի մի թեզ, որ նոյեմբերի 9-ին նորից կստորագրվի հերթական կապիտուլյացիայի ինչ-որ փաստաթուղթ, իսկ այս փաստաթուղթը գլոբալ առումով, ես կարծում եմ, վերաբերելու է տարածաշրջանում, ինչպես իրենք են ասում, խաղաղության ամրապնդմանը: Խաղաղություն նշանակում է ճանաչել հակառակորդի տարածքային ամբողջականություն, իսկ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նշանակում է մի մեծ քար նետել Արցախի ինքնորոշման, ճակատագրի վրա»,- ասել է Ս. Օհանյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.