ՄԵՐ ԻՆՉԻ՞Ն Է ԱՌՀԱՍԱՐԱԿ ՊԵՏՔ ԱՅՍՊԻՍԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ
Հայրենի պառլամենտարիզմի պատմությունն, անշուշտ, փառապանծ չես անվանի. բազում անհրապույր բաների է մեզ վիճակվել ականատես լինել երեք տասնամյակների ընթացքում, և ներկայիս Ազգային ժողովի գործունեությունն էլ դժվար թե կարող է հիացմունքի առարկա լինել։ Այդուհանդերձ խորհրդարանի դերը՝ որպես շչակի միջով գոլորշին բաց թողնելու մեխանիզմ, դժվար է ժխտել, քանզի ամուր դուրգամած ապահովիչ կափույրի դեպքում համեմատաբար հանգիստ կյանքի կարելի է հասնել լոկ երկու միջոցով. կա՛մ անմիջական տեռորով, կա՛մ հպատակներին կերակրելով:
Այս մեթոդների օգտագործման առումով գործող իշխանության պոտենցիան կասկածելի է թվում։ Անմիջական տեռորը ենթադրում է ոչ միայն բռնաճնշումային անխափան մեխանիզմ, այլև երկրի խուլ մեկուսացում արտաքին աշխարհից, իսկ դա պարզապես անհնար է։ Իսկ քաղաքացիների կենսամակարդակի անշեղ բարձրացման հնարավորության մասին խոսելն անգամ անհարմար է։ Սակայն գոլորշին բաց թողնելու փոխարեն՝ խորհրդարանը, ինչպեսև, ասենք, իշխանությունն ընդհանրապես, շարունակ կերակրում է բնակչությանը խիստ կասկածելի որակի ձրի թամաշաներով, ինչպես Հռոմեական կայսրության փտման ժամանակներում (ի դեպ, Հռոմում, բացի թամաշաներից, նաև անվճար հաց էին բաժանում)։
Թե ինչով է դա ավարտվում, բոլորին շատ լավ հայտնի է. սոցիալական բոլոր խավերի կործանումով։ Հայաստանը, իհարկե, անտիկ Հռոմը չէ, հենց թեկուզ այն պատճառով, որ վաղուց չեն եղել հաջող պատերազմներ, իսկ որակյալ ճանապարհներ ու ջրատար խողովակներ, հավանաբար, երբեք չեն էլ լինի։
Ձրի թամաշայով քաղաքացիների վերջին կերակրումը տեղի ունեցավ հոկտեմբերի 26-ին, երբ նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հրամանով խորհրդարանի անվտանգության ծառայության աշխատակիցները ամբիոնից բռնի ուժով հեռացրեցին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին, որը դավաճանություն անվանեց Արցախն ուրանալը: Ընդհանրապես ոչ ոք իրավունք չունի արգելել պատգամավորին արտահայտել իր կարծիքը ցանկացած հարցի վերաբերյալ, բայց «դավաճանություն» բառի մեջ ինչ-որ բան, ըստ երևույթին, սաստիկ անհանգստացրել էր Ռուբինյանին: Գող՝ սիրտը դող, այնպես չէ՞։ «Դավաճան», «կապիտուլյանտ» բառերն այս իշխանության ներկայացուցիչների համար նույնն են, ինչ մի բաժակ օղին՝ թերաբուժված հարբեցողի համար։ Ինքնատիրապետման կորուստը երաշխավորված է։
Ոմանք նույնիսկ ենթադրեցին, որ նման հրաման տվող Ռուբինյանը խելագարվել է, բայց նա այսօր էլ շարունակում է կատարել իր պարտականությունները։ Նորմալ է, հետևաբար։ Ուրեմն ինչո՞ւ հրամայեց բռնի հեռացնել ամբիոնից պատգամավորին։ Մեզանում, ի՞նչ է, վրա են հասել Քամյուի «Ժանտախտը» վեպում նկարագրված ժամանակնե՞րը. «Սակայն կրկին ու կրկին պատմության մեջ գալիս է մի ժամանակ, երբ այն մարդուն, որը համարձակվում է հայտարարել, որ երկու գումարած երկուսը հավասար է չորսի, դատապարտում են մահապատժի»։
Իսկ դավաճանության թեմային Գեղամ Մանուկյանն անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վիգեն Խաչատրյանի այն հայտարարության առնչությամբ, թե «Հայաստանի ապագան պայմանավորված է Արցախով» ձևակերպումը սխալ է։ «Ես դա կոչեցի դավաճանություն։ Ցանկացած հայ մարդու հարցրեք՝ ով ուրանում է Արցախը, ի՞նչ անուն ենք տալիս. այո, դավաճանությո՛ւն»,- ասաց Մանուկյանը լրագրողներին։ Այլ կերպ ասած՝ ընդդիմադիր պատգամավորը նախընտրեց գործել համաձայն Կոզմա Պրուտկովի խորհրդի. «Եթե աղվեսի վանդակի վրա գրված է «առյուծ», մի՛ հավատա աչքերիդ»։
Եվ իրոք, ինչպե՞ս կհրամայեք անվանել այդ Վիգեն Խաչատրյանին։ Մեր այդ անմահ սողունին, որը գործնականում առանց փոփոխվելու վերապրել է երկրի քաղաքական էվոլյուցիան։ Դե, պառկիր քո համար տիղմի մեջ, աչքերդ դուրս, ձևացիր փայտի կտոր։ Իսկ երբ հնարավորություն առաջանա բարձր գոչել Փաշինյանի ականջին հաճելի ինչ-որ այլանդակություն, բաց մի՛ թող պահը։
Կեցցե՛։ Միմիայն այդպես է պետք վարվել։ Լիզել, իսկ եթե անգամ թքեն գլխիդ, ներողություն խնդրել ու լիզել ևս մեկ անգամ։ Եվ արիաբար պաշտպանել սեփական իրավունքը՝ լիզելու ամեն անգամ, երբ լիզելդ բռնի։ Դե, և ամեն տեսակի այլանդակություններ դուրս տալ Արցախյան ազատամարտի հերոսների մասին։ Սակայն այ թե ինչ եմ մտածում։ Փղին կարող է քննադատել մեկ այլ փիղ, ընձուղտ և նույնիսկ շնիկ, բայց հողաթափիկ ինֆուզորիան պիտի լռի:
Սակայն հիմնական խնդիրը ոչ թե «Քաղաքացիական պայմանագիրն» է՝ առանձին վերցրած, այլ Ազգային ժողովն ամբողջությամբ։ Ավելի ճիշտ՝ խորհրդարանական մեծամասնությունը, քանզի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները գործնականում զուրկ են խորհրդարանի գործունեության վրա ազդելու հնարավորությունից։ Պե՞տք է արդյոք մեզ մի խորհրդարան, որտեղ ծեծում են ընդդիմադիր պատգամավորներին, որտեղ անվտանգության ծառայությունը նիստերի դահլիճից բռնի դուրս է բերում իրերն իրենց անուններով կոչել հանդգնած պատգամավորին (Աննա Մկրտչյանի հետ կապված դեպքը), նույն այդ պատճառով ամբիոնից քարշ տալով հեռացնում մեկ այլ պատգամավորի։
Խորհրդարանը պետք է զբաղվի ամենօրյա օրենսդրական աշխատանքով, որն ամփոփված է ընտրողների շահերի պաշտպանության և գործադիր իշխանությանը առօրեական կարգով ընդդիմախոսելու մեջ։ Իսկ թե ինչ տեսք ունի այդ ընդդիմախոսումը գործնականում, տեսնում են բոլորը։ Երկրի և նրա քաղաքացիների անվտանգության, Արցախի, Հայաստանի սահմանների, բանակի մարտունակության վերականգնման, մարդու իրավունքների և ժողովրդավարական նորմերի ոտնահարման ու այլևայլ խնդիրները բացարձակապես չեն հետաքրքրում խորհրդարանական մեծամասնությանը։ Երկրի զարգացումը նախորոշող կարևորագույն օրենքներն ընդունվում են թեթևամտորեն ու աներևակայելի արագությամբ:
Իսկ ՔՊ-ի պատգամավորներն իրենց սիրտը հովացնում ու չծախսած եռանդը շռայլում են այն հարցի լուծման վրա, թե հունվարի սկզբին քանի օր պետք է համարվի տոնական։ Իսկ գուցե նաև փորձեք շարժել ականջներն ու լեզվով հասնել քթի ծայրի՞ն։ Ի դեպ, ասում են, օրերս մի անհայտ անձ զանգահարել է ԱԺ և հաղորդել, որ այնտեղ իմաստ են դրել: Օպերատիվ ժամանել են մասնագետներն ու պարզել, որ ոչ մի իմաստ էլ խորհրդարանում չկա։ Այդ դեպքում մեր ինչի՞ն է առհասարակ պետք դա։
Ինչպես գրել է Ջերոմ Կ.Ջերոմը, «Հենց որ Վեսթմինսթերում ժանտախտ հայտնաբերվեց, պառլամենտը փախավ Ռեդինգ, իսկ 1625 թվականին նրա օրինակին հետևեց նաև Գերագույն դատարանը, այնպես որ այնտեղ էին ընթանում բոլոր դատավարությունները։ Թերևս, ժամանակ առ ժամանակ ժանտախտի փոքր չափաբաժիններն օգուտ են բերել Լոնդոնին, քանի որ միանգամից ազատել են և՛ օրենսգետներից, և՛ պառլամենտի անդամներից»։
Կորոնավիրուսի համավարակը մեզանում, ինչպես հայտնի է, մոլեգնում է ողջ թափով։ Գուցե խորհրդարանը օգտվի՞ առիթից ու փախչի հնարավորինս հեռու ինչ-որ տեղ, ազատելով մեզ իր ներկայությունից և դրանով իսկ գոնե ինչ-որ օգուտ բերելով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 10:04
Согласно иудейским представлениям о Судном дне, время от времени на небесах составляется список добрых и злых деяний человека и выводится соответствующий баланс. На пресс-конференции 16 июля Судный день настал и для Пашиняна. Но последний решил существенно облегчить Богу составление баланса, представив общественности обширный список своих добрых деяний, а также добрых намерений - благо списки деяний и намерений иного характера уже до этого были хорошо известны общественности. Комментировать пресс-конференции этой личности я, честно говоря, не очень люблю. Я глупости вообще не люблю. Но на этот раз он запустил настоящий творческий процесс, который на глазах становился все более интенсивным, и Пашинян уже не был в силах ему противостоять. В голове взрывались фейерверки идей, бушевали торнадо замыслов, мысли становились все глубже, выпуклее, заостреннее и сами просились наружу.
-
2025-07-19 10:48
Ну что ж, сограждане, чиновничий падеж продолжает шагать по стране. Чиновничий падеж - это прекрасно, это воодушевляет. Это вам не падеж крупного рогатого скота, это праздник. Возникает вопрос, как сделать так, чтобы этот праздник был всегда с нами? На этот раз жертвой чиновничьего падежа стал Акоп Симидян, которого вождь уволил с поста министра окружающей среды. Каким именно способом он сообщил министру о своем решении, к сожалению, не сообщается. В средневековом Китае, например, император посылал подданному, от которого хотел избавиться, шелковый шнур. Он таким образом как бы намекал проштрафившемуся: возьми веревку и удавись. И ведь давились. Такие были жуткие нравы там у них.
-
2025-07-16 10:12
Главная задача правительства Пашиняна - не давать гражданам расслабиться. Расслабленный гражданин не нужен "реальной Армении". Страшно подумать, сколько бед он может принести стране. Почему сегодня мы добились невероятных успехов и беспрецедентных исторических достижений? Потому что граждане всегда начеку. А начеку они именно благодаря власти Пашиняна, поскольку не могут себе вообразить, что там правительство завтра удумает. Никакой уверенности в завтрашнем дне, и это правильно, потому что уверенность в завтрашнем дне ведет к потере бдительности.
-
2025-07-15 10:07
Летняя жара - серьезное испытание для людей. Когда столбик термометра достигает тридцати пяти, все ищут, куда бы спрятаться от невыносимого зноя. Наиболее искусную защиту от липкого пота и дискомфорта открыли изобретательные японцы. Жаркими летними вечерами они собираются и рассказывают друг другу леденящие кровь ужастики, так что мороз идет по коже. В июле все токийские кинотеатры отдают предпочтение фильмам ужасов, после которых японцы смело встречают удушающую жару. Проявляя заботу о населении Армении, японский опыт переняла и власть Пашиняна, развлекая граждан сказками о появившихся вдруг на всей территории страны целой армии "заговорщиков" и "террористов". За сказками последовала и демонстрация фильмов ужасов с беспределом правоохранителей, незаконными обысками, задержаниями и арестами.