«Ժողովուրդ». ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ԴԵՊԻ ՆԱԽԻՋԵՎԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ Է ՍՏԱՆԱԼՈՒ. ԳԱԳԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը վստահեցնում է՝ առաջիկայում Մոսկվայում պաշտոնական հանդիպում նախատեսված չէ: Ինչ վերաբերում է առհասարակ հանդիպումներին, ապա դրանք պետք է լինեն, քանի որ սահմանազատման, սահմանագծման, սահմանների հետ կապված հարցեր ունենք: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նշել է, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան ճանապարհ է ստանալու:
«Մենք դա ճանապարհ ենք ասում, իրենք՝ միջացք, բայց մենք իրենց միջանցք չենք տալու: Երթուղիներ ենք տալիս՝ երկաթուղի կամ ավտոճանապարհ: Հիմա ինչպե՞ս ենք մենք Արցախ մտնում, դուրս գալիս. նույնն էլ իրենք պետք է կարողանան ու Ադրբեջան-Նախիջևան ճանապարհ ունենան», - նշել է նա:
Վստահեցնո՞ւմ եք, որ այդ ճանապարհի հսկողությունը հայկական կողմն է իրականացնելու. այս հարցին Մելքոնյանը հստակ պատասխան չի տալիս: Երբ ճանապարհը կլինի, ասում է, նոր կքննարկվի՝ ով է լինելու վերահսկողը: Ըստ նրա՝ այդ ճանապարհին մաքսակետ պետք է լինի, այնպես, ինչպես, օրինակ, ՀՀ-Վրաստան սահմանին է:
«Բայց ինչպե՞ս ենք, օրինակ, Արցախ գնում առանց մաքսակետերի, սոսկ անցակետերով, հնարավոր է և այդպես լինի, որ իրենք էլ ազատ մտնեն, դուրս գան: Վերջ-առաջ այդպես պետք է լինի, մենք պետք է գնանք նրան, որ ճանապարհները բացվեն: Մարտակերտ-Վարդենիս, Ղազախից դեպի Վրաստան ճանապարհներն էլ պետք է բացվեն», - ասել է իշխանական պատգամավորը:
«Ստացվում է՝ իշխանությունը ոչ միայն ընդունում է, որ Ադրբեջանը դեպի Նախիջևան ճանապարհ է ստանալու, այլև վստահ չէ, որ այդ ճանապարհի հսկողությունը հայկական կողմն է իրականացնելու: Ավելին՝ վերոնշյալ ուղիով ադրբեջանցիները կարող են հեշտ ու հանգիստ ելումուտ անել», - գրել է թերթը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-02 12:50
В Такасаки, префектура Гумма, Япония, 1 июня официально открылся первый в Азии центр TUMO, TUMO Гумма.
-
2025-06-02 12:47
С 1 июня текущего года авиакомпания Air Arabia Abu Dhabi начала выполнять полеты по направлению Абу-Даби - Ереван - Абу-Даби.
-
2025-06-02 12:44
Общее число пострадавших при обрушении моста в Брянской области достигло 104. Об этом сообщил журналистам губернатор региона Александр Богомаз.
-
2025-06-02 12:06
Конференция «Религиозная свобода: сохранение армянского духовного, культурного и исторического наследия в Нагорном Карабахе» завершилась принятием итогового заявления, призывающего скоординированным международным действиям по защите армянского религиозного и культурного наследия, прав человека его народа и будущей безопасности армянской нации.