Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ներկայացրել է պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը
Ս.թ. հոկտեմբերի 29-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցել է Ֆրանսիայի Բիարից քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը: Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին և ելույթներով հանդես եկան, Բիարիցի քաղաքապետ Մեդեր Արիստոգին, Բայոնի ենթապրեֆեկտ Ֆիլիպ Լը Մուան Սուրզուրը, ինչպես նաև «Ագուր Արմենիա» հայկական կազմակերպության նախագահ Կլեման Պարաքյանը: Միջոցառմանը ներկա էին նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վենսան Բրյուն, մերձակա քաղաքների մունիցիպալ խորհուրդների ներկայացուցիչներ, հասարակական գործիչեր, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Իր ելույթում դեսպան Տոլմաջյանը երախտագիտություն է հայտնել Բիարիցի քաղաքապետին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի տեղադրման կապակցությամբ՝ ընդծելով հիշողության և ոգեկոչման կարևորությունը՝ հանուն Հայոց ցեղասպանության մեկ և կես միլիոն անշիրիմ զոհերի, արցախյան պատերազմի նահատակների, ինչպես նաև՝ ընդդեմ ժխտողականության, որն, անպատժելիության հետ զուգակցված, դուռ է բացում նոր ոճիրների առջև, ինչի ականտեսն եղանք և Արցախյան պատերազմում:
Նույն օրը դեսպան Տոլմաջյանը հանդիպում է ունեցել Բիարիցի քաղաքապետ Մեդեր Արիստոգիի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Բիարիցում առկա փոքրաթիվ, բայց ակտիվ հայ համայնքի դերակատարությանը ինչպես քաղաքի մշակութային, տնտեսական, հասարակական կյանքում, այնպես էլ հայ-ֆրանսիական բարկամական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններում:
Քաղաքապետի խնդրանքով՝ դեսպան Տոլմաջյանը ներկայացրել է 2020թ Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).