Թագուհի Թովմասյանը հանդիպել է ՀՀ–ում ՌԴ դեսպանին
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Տեղեկությունը հայտնում է ԱԺ պաշտոնական կայքը։
Թագուհի Թովմասյանը հայտնել է, որ իր գլխավորած հանձնաժողովում արդեն 10 արդյունավետ հանդիպում է կազմակերպվել, որոնց ընթացքում քննարկվել են Արցախին, սահմանամերձ համայնքների բնակիչների իրավունքներին առնչվող հարցեր: Նա նաև ՌԴ գործընկերների հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել:
Պատգամավորը բարձրաձայնել է Ադրբեջանի գլխավոր դատախազի այն հայտարարությունը, ըստ որի՝ այդ երկրում ՀՀ 320 քաղաքացու նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ այդ խնդրի լուծման հարցում ակնկալում է ՌԴ աջակցությունը, որպեսզի հետախուզման մեջ գտնվող հայերը տեղեկացված լինեն իրենց նկատմամբ հարուցված քրեական գործերի և դրանց հետևանքների մասին:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայ առաքելական և Ռուս ուղղափառ եկեղեցիների արդյունավետ համագործակցությանը, Ռուսաստանում հայ համայնքի ծանրակշիռ դերակատարությանը, ՀՀ-Ադրբեջան դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացին, Արցախի կարգավիճակին: Այս առումով կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը:
Թագուհի Թովմասյանը տեղեկացրել է նաև, որ առաջիկայում նախատեսում է Հայաստանում ՌԴ քաղաքացիների ու ՌԴ-ում ապրող հայերի քաղաքացիության խնդիրների վերաբերյալ քննարկումներ կազմակերպել:
Դեսպանն իր հերթին նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում երկու երկրների համապատասխան մարմինների միջև առկա է կառուցողական փոխգործակցություն, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 18:05
Сопротивление в ответ на атаку Никола Пашиняна на Армянскую церковь в конечном итоге должен возглавить Первопрестольный Святой Эчмиадзин. Такое мнение выразил в беседе с корреспондентом Panorama.am политолог Армен Минасян, комментируя планируемые властями Армении действия против резиденции Католикоса всех армян.
-
2025-07-21 18:03
«За проектом так называемого "Зангезурского коридора" полностью стоит турецко-азербайджанский тандем, а другие международные субъекты поддерживают его, исходя из собственных интересов», – заявил журналистам представитель Верховного органа АРФ «Дашнакцутюн» Армении, депутат Национального Собрания от фракции «Армения» Ишхан Сагателян.
-
2025-07-21 18:02
Католикос всех армян Гарегин II уже при жизни был назван народом Строителем — подобно патриархам Нерсесу III Строителю (641–661 гг.) и Вазгену I Строителю (1955–1994 гг.). Об этом заявил предстоятель Масиацотнской епархии епископ Геворг Сароян.
-
2025-07-21 18:01
Армения и Грузия подписали в понедельник Соглашение о реадмиссии, которое позволит более эффективно управлять миграционными потоками, сообщает пресс-служба МВД РА.