Ալեքսանդր ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ․ ԻՆՉՊԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՔ ԱՆՎԱՆԵՔ․ ՀԱՐՑՆ ԱՐԴԵՆ ԼՈՒԾՎԱԾ Է, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ
«Պարտությունից հետո Հայաստանի նկատմամբ ճնշում է գործադրվում՝ հաջորդ փուլն իրականացնելու համար։ Ճնշումը մեծ է, կոնսոլիդացված։ Դա են ցանկանում ադրբեջանցիները, թուրքերը, չէ՞ որ խոսքը Ադրբեջանից Թուրքիա ճանապարհի մասին է, ի՞նչ կարիք կա այդ խնդիրը խոսքերով կոծկել։ Դա են ցանկանում ԵԱՀԿ ՄԽ բոլոր 3 համանախագահները և, ինչն ավելի կարևոր է, դա է ցանկանում Ռուսաստանը։ Այս առումով Հայաստանի նկատմամբ ճնշումը փոքր չէ»,- 24news.am-ի հետ զրույցում կարծիք է հայտնել քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ տարածաշրջանում կոմունիկացիաների, ճանապարհների բացման գործընթացի շուրջ զարգացումների վերաբերյալ։
Քաղաքագետն ընդգծել է, որ այս գործընթացում տերմինները, բառերը վճռորոշ դեր չեն խաղում, քաղաքական դիսկուրսում հստակ տերմիններից խուսափելն իրականությունը չի փոխում։
«Տերմինների պայքար է գնում, բառերի պայքար։ Ինչպես ուզում եք դա անվանեք՝ միջանցք, ճանապարհ, թեկուզ՝ կածան։ Խոսքը Ադրբեջանից Թուրքիա ուղեգծի մասին է՝ Հայաստանի տարածքով, որի անվտանգությունը պետք է ապահովվի ոչ հայերի կողմից։ Համաշխարհային պրակտիկայում այդպիսի ուղեգծերը «միջանցք» են կոչվում։ Աստծու սիրույն, թող դա «միջանցք» չկոչեն, բայց խոսքը հենց դրա մասին է»,- ընդգծել է Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նա կարծիք է հայտնել, որ հարցն իր լուծումը, փաստացի, արդեն գտել է, այժմ ընթացակարգային քայլեր են արվում։
«Կարծում եմ՝ հարցն արդեն լուծված է, և այնտեղ արդեն տեխնիկական հարցերն են քննարկում՝ ինչպես է պետք կառուցել, ով է կառուցելու, փաստաթղթաշրջանառությունն ինչպես է կատարվելու և այլն։ Վերջերս համաժողովներից մեկի ժամանակ նույն բանն էի ասում, և ինձ հարցրին՝ ինչպե՞ս եք ասում, որ հարցը լուծված է, եղե՞լ են արդյոք պաշտոնական հայտարարություններ։ Եղել են՝ տասնյակներով։ Մարդիկ ասում են՝ մենք բացելու ենք՝ Օրդուբադով և այլն, բայց բառը, տերմինը չեն արտաբերում, և հասկանալի է դառնում, որ դա պարզապես անխուսափելի է»,- ասել է քաղաքագետը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-18 05:46
Универсальные права человека не ограничены территорией, временем и юрисдикцией. Об этом заявил специалист по международному праву Ара КАЗАРЯН в беседе с Sputnik Армения, комментируя заявление министра иностранных дел Армении Арарата Мирзояна, прозвучавшее в парламенте.
-
2025-04-18 05:41
Французское издание FIGARO опубликовало довольно резкое заявление известных французских адвокатов, председателей палат адвокатов, правозащитников, призывающих не оставлять Азербайджан безнаказанным за грубейшие нарушения фундаментальных прав человека. News.am представляет письмо-призыв в переводе с некоторыми сокращениями:
-
2025-04-17 19:48
Чем ближе мы будем подходить ко дню выборов (неважно, внеочередных или очередных), тем богаче станет внутриполитический дискурс в Армении: все громче будет звучать вопрос – «кто привел Никола Пашиняна к власти?». Кто-то будет оправдывать, а народ будет делать из этого выводы. Пашинян же, со своей стороны под давлением обстоятельств будет все более и более откровенным.
-
2025-04-17 19:45
Судья Конституционного суда Ваге Григорян подал заявление об отставке.