Последние новости

Սաակաշվիլին որոշել է դադարեցնել հացադուլը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ որոշել է հաշվի առնել Ստրասբուրգի Մարդու իրավունքների դատարանի առաջարկը և դադարեցնել հացադուլը, բայց միայն այն դեպքում, եթե իրեն Գլդանիի բանտի հիվանդանոցից տեղափոխեն համապատասխան հաստատություն՝ վերականգնման համար։ Քաղաքական գործչի ուղերձն ընթերցել է նրա փաստաբան Նիկա Գվարամիան։

«Ես որոշել եմ հաշվի առնել Ստրասբուրգի դատարանի և արևմտյան գործընկերների կոչերը և դադարեցնել հացադուլն այն դեպքում, եթե ինձ տեղափոխեն համապատասխան հաստատություն»,-Սաակաշվիլիի որոշումն ընթերցել է փաստաբանը։

Պաշտպանի խոսքով՝ Սաակաշվիլին պահանջում է կլինիկայում իր համար տեղ հատկացնել, որպեսզի ապահովվի իր անվտանգությունն ու բարձրակարգ բուժումը հետվերականգնողական շրջանում, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ